▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԻՖ-ի գործով, չի բացառվում, որ շուտով սկսվեն քրեական հետապնդումներ․ Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործից՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «ԱՆԻՖ»-ի գործից մանրամասներ հայտնելու խնդրանքին:

«ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն ակտիվ նախաքննության փուլում է․ առաջիկայում պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել արդյունքները»,– նշեց նա։

Նա նշել է, որ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում մի շարք հոդվածներով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ /Ֆլայ Առնա/, «ANGIE Services», «Աութսորս» ՍՊԸ, «Առևա Կոնսալտինգ» ՍՊԸ, «Caucasus Sevises LLC», «Mitecube S.r.l.», «Քեյ ընդ Ջի», «Մասդար», «Սերմից Ֆերմա», «Հարդ Ռոք», «Գլոբալ Քոննեքթ», «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները:

 Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն նախկին, ներկա պաշտոնյաներ, որ ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել են կամ գործով ունեն կարգավիճակ, Վարդապետյանը պատասխանեց. «Գործի մի դրվագով՝ 2 միլիոն դոլարի չափով ունենք հեռանկարային քննություն քրեական հետապնդման մասով, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել, այդ թվում՝ պաշտոնյաներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին