«ՀՀ-ում տոտալ անազատության վիճակ է։ Դա վերաբերում է ՀՀ յուրաքանչուր քաղաքացու։ Քաղաքացիներ, որոնք իրենց քաղաքական իրավունքների իրացման շրջանակներում զգում են այդ սահմանափակումները, և քաղաքացիներ, որոնց վրա վախի գործադրմամբ, բռնաճնշումներով կարողացել են լռեցնել»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում տիրող տոտալ անազատությունը դրսևորովում է մի զինված խմբավորման կողմից, որն իրեն իշխանություն է հռչակել ՀՀ-ում։ «Ինչու զինված, որովհետև ունեն հեղինակազրկված իրավապահ մարմիններ, որոնք ծեծի ու ջարդի միջոցով ՀՀ քաղաքացիներին փորձում են լռեցնել, մյուս կողմից Նիկոլն է, որը ծախում է ՀՀ ցանկացած կտոր»,-ընդգծել է Մկրտչյանը։ Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունն այն մտքին է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով կփորձի դեմ գնալ այս սխեմային, կարժանանա բազմաթիվ քրեական գործերի։ «Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործերը այդ շրջանակներում են»,- հավելել է նա։ |
«Անհայրենիք Նիկոլը ծախում է ՀՀ ցանկացած կտոր, և ով դեմ կլինի, նրա նկատմամբ քրգործեր կկարվեն»․ Աննա Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին