Կարկառուն ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը գնում է ավտո առնելու: Վաճառողը ցույց է տալիս մի մեքենա ու ասում.
- Սա վերցրեք, լավն է՝ «Ֆորդ ֆոկուս»:
- Բա դրա ֆոկուսն ի՞նչ ա:
- Նստեք մեքենա՝ ցույց տամ,-ասում է վաճառողը:
Նստում են, վաճառողը մեքենան քշում է քաղաքից դուրս, ճամփին մի ծառ է երեւում, ասում է ՀՍ-ին.
- Այ, ծառը տեսնո՞ւմ եք:
- Հա:
- Փակեք աչքերը:
ՀՍ-ը փակում է աչքերը, վաճառողը շրջանցում է ծառը, մի քիչ անցնելով կանգնեցնում մեքենան ու ասում.
- Նայե՛ք, մենք ծառի միջով անցանք ու ոչ մի բան:
- Հրաշալի է, վերցնում եմ,-ասում է ՀՍ-ը:
Հաջորդ օրը իր նման մի քանի կարկառուն ՀՀԿ-ականի նստեցնում է մեքենան, քշում քաղաքից դուրս ուղիղ դեպի նույն ծառը: Մոտենալուն պես հրամայում է.
- Բոլորը փակում են աչքերը հիմա ֆոկուս եմ ցույց տալու:
Կարկառունները փակում են աչքերը մեկ էլ... Դըդըըըըըխկ ... մեքենան բախվում է ծառին... Մի քանի րոպե հետո ուշքի գալով, Հովհաննես Սահակյանը բարկացած ասում է.
- Էդ ո՞ր մի ախմախը աչքերը չէր փակել...
Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից