«Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր». լրագրողները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ում
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հետ հայտնի միջադեպից հետո ԱԺ-ում ակցիա է իրականացնում: «Խորհրդարանում քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ՝ չստեղծելու հարցը: Գիտեք՝ իշխող խմբակցությունը որոշեց, որ իր թիմակցի համար պիտի չստեղծի այդ հանձնաժողովը, ըստ էության, չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել: Այսուհետ ինձ թվում է՝ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դեմ քվեարկած պատգամավորները կվերցնեն իրենց վրա»,- ասել է Ջեբեջյանը: |