▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Մութաֆյանն անձնական խնդիրների պատճառով հայտնվել է հիվանդանոցում. դերասանուհին մանրամասնում է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Aysor.am-ը գրում է. Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը երեկ հոսպիտալացվել է: Պատճառը դերասանուհու նյարդային համակարգի գերլարվածությունն է:

«Երեկ ինձ մոտ ահավոր նյարդային սթրես էր, ոտքերս ու ձեռքերս բռնվել էին, ու ինձ տարան հիվանդանոց: Նման դեպք առաջին անգամ էր լինում, երևի ապրումներս, էմոցիաներս իրար էին խառնվել», - կայքի հետ զրույցում նշեց Ա. Մութաֆյանը:

Մեկ օր հիվանդանոցում պահելուց հետո դերասանուհուն այսօր դուրս են գրել՝ խորհուրդ տալով ակտիվ կյանքով ապրել ու մտքերը ավելորդություններով չծանրաբեռնել:

«Նյարդն այն բանն է, որ որևէ բուժման չի ենթարկվում: Հանգստացնողներ տվեցին, նյարդերս թուլացրեցին ու դուրս գրեցին: Իհարկե, դեղեր են նշանակել, որոնք կարող եմ տանն էլ ընդունել», - ընդգծեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին