▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանին կասի՞ «մի հայհոյիր»

Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանին կասի՞ «մի հայհոյիր»

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդհանուր առմամբ հայհոյանքին, բռնությանը շատ վատ է վերաբերվում․ «Կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում հայհոյանքից ու բռնությունից պետք է հնարավորինս դուրս գործել»,- ասաց նա՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերին։

Հարցին՝ Արսեն Թորոսյանին կասի՞ մի հայհոյիր, նախարարը պատասխանեց. «Ես որևէ մեկին դաստիարակելու խնդիր չունեմ և հրապարակավ ասացի՝ ցանկացած հայհոյանքի վատ եմ վերաբերվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին