▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնու կրակոցից տուժած 27-ամյա կնոջը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են. 168.am

168.am-ը գրում է. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա Մելինե Ասատրյանին 2 օր առաջ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Հիշեցնենք, որ Մ. Ասատրյանը կեսարյան հատումով երեխա էր ունեցել, որից հետո նրա ամուսինը՝ Հայկ Վարդանյանը, եկել էր հիվանդանոց, կրակել էր կնոջ վրա, ապա ինքնասպան եղել: Հիշեցնենք նաև, որ օրերս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրել էին, որ Մելինեի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ:

Բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը հրաժարվեց մեզ տեղեկություններ հայտնել Մելինեի առողջական վիճակից՝ պարզաբանելով, որ ինքը հեռախոսով հիվանդների մասին տեղեկություններ չի հայտնում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին