«Հրապարակ»-ը գրում է․ «ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին համառոտ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը լռել է, փոխարենը իշխանականներն աշխուժացել են, թե դա հաղթանակ համարել չի կարելի` արբիտրաժային դատարանն ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել։ Բանն այն է, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը ժամանակավոր բնույթ ունի և կորցնում է ուժը, եթե 30 օրվա ընթացքում կողմերը չդիմեն հիմնական արբիտրաժային կազմավորմանը, կամ եթե մինչև 90-օրյա ժամանակահատվածում չհաստատվի վերջինիս իրավազորությունը։ Իշխանությունից շտապեցին հայտարարել, որ չեն կատարելու դատարանի որոշումը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իբրև հիմնավորում ներկայացրեց․ «Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն՝ այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ղեկավար կազմում նշանակումներ արեց, բոլորը՝ դրսից: Կան տեղեկություններ, որ ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից` եթե Փաշինյանը գործարքի գնա ՌԴ-ի հետ, ապա բոլորովին թքած կունենան միջազգային դատարանի ցանկացած որոշման վրա»։ |
Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին