Ռուսական vokrugnovostei.ru կայքը հայտնում է, որ չնայած նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկար տարիներ է, ինչ միմյանց հետ պատերազմական իրավիճակում են գտնվում, սակայն դա չի խանգարում երկու երկրներին օգտվել այն լավ բաներից, որոնք որ իրենք ունեն: Օրինակ Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը, օգտագործում է «Նաիրի» հայկական կոնյակ, իսկ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ծխում է հայկական արտադրության «Սիգարոն» ծխախոտ: Ըստ որոշ աղբյուրների՝ կոնյակն ու ծխախոտը նախագահական ընտանիքին են մատակարարվում Մոսկվայից:
Իսկ ահա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատ ադրբեջանական կոնյակ չի խմում: Իսկ ինչ վերաբերվում է հայ քաղաքական գործիչներին, ապա, ինչպես նշվում է վերոհիշյալ կայքում, նրանցից շատերն իրենց նախապատվությունը տալիս են ադրբեջանական սև խավիարին, որը հատուկ նրանց համար բերվում է Վրաստանից: