▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանն իջել է բլոգերների մակարդակին

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:

Խոսքը ռուսական «Ռաշա թըդեյ» պետական լրատվական գործակալության տնօրեն, պուտինյան պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի մասին է։ Անգամ իշխանական շրջանակներում էին տարակուսած՝ ինչպես է պետության երկրորդ պաշտոնյան, պառլամենտական համակարգի թիվ մեկ ներկայացուցչության մարմնի ղեկավարն իրեն թույլ տալիս «հավասարվել» պրոպագանդիստի հետ և նման գրառում անել, ինչը սովորաբար անում են ռոմանբաղդասարյանները կամ տարոնչախոյանները:

Չնայած Ալեն Սիմոնյանը փորձել է իբրև թե Մարգարիտա Սիմոնյանի «պորտը տեղը դնել»` գրելով. «Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի ևս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին», բայց միայն այն, որ թիվ 1 քաղաքական մարմնի ղեկավարն իջել է բլոգերների մակարդակին, խոսում է այն մասին, որ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը 7 տարում գահավիժել են մինչև հատակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին