▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում լսումներ՝ իմպիչմենթի թեմայով. հանրահավաք Բաղրամյանում

Դիտեք նաև՝

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում նախատեսվում են խորհրդարանական լսումներ իմպիչմենթի վերաբերյալ։ Նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լսումներին հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Նրանք հնարավորություն կունենան հանդես գալու ելույթներով՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները գործող իշխանության և իմպիչմենթի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ խորհրդարանի շենքի առջև ակնկալվում է հանրահավաք։ Ինչպես հայտնի դարձավ մեզ, հանրահավաքը կազմակերպել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Միջոցառումը կկայանա ԱԺ-ի Բաղրամյան-Դեմիրճյան մուտքերի մոտ, որից հետո նախատեսվում է երթ։
Այս զարգացումները վկայում են, որ քաղաքական դաշտում լարվածությունը չի թուլանում։ Իմպիչմենթի թեման, որը վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում է ընդդիմության շրջանակներում, հասել է նոր փուլ։ Ակնհայտ է՝ թե՛ խորհրդարանի դահլիճում, թե՛ փողոցում հնչելու են ծանրակշիռ գնահատականներ և սուր քննադատություններ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին