▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան

«ԱԺ-ում տեղի ունեցող խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին, ինքնապաշտպանվելու դրսևորման մասին»,- ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում վերջին նիստերին տեղի ունեցած միջադեպերին։ «Մեկը մյուսին հերթ չտալով, հայհոյանքներով․․․Այս խուլիգանախումը, թշնամու կողմից որպես որոմ լցված մեր կյանք, դարձել է մեր կյանքի սպառնալիքը բոլոր առումներով»,- ասաց Սրբազանը։ Նրա խոսքով «Հայաստան աշխարհի սրտում այս մարդկանց ամեն օրը արհավիրք»։ Սրբազանը հայտնեց, որ երիտասարդների «Չեմ վստահում» նախաձեռնությունը մոտ 10 օրում 20000-ից ավելի քվեարկող է ունեցել։

***

«Այս ձևաչափով մեր վերջին հանդիպումն է, կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում»,- ուղիղ եթերում հայտնեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով ամիսներ շարունակ շաբաթ օրերին ուղիղ եթերով զրույցներ էր ունենում։ «Այն, ինչ մենք մտածել ենք, ինչը մեր կյանքի հավատամքն ու նշանաբանն է դարձել, ուղղակիորեն առաջնորդելու են մեզ՝ հայերիս՝ հասնելու մեր երազած հաղթանակին, որը մեր երկրի ազատագրումն ու մեր անվան վերականգնումն է»,- ասաց Սրբազանը։ Նրա խոսքով 2026թ-ի ընտրությունները լինելու են, բայց առանց չարիքի իշխանության մասնակցության։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին