▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ ամբիոնից ծնող հայհոյելը քո թուրք լինելու մասին է խոսում»․ Արթուր Սուքոյան

Դիտեք նաև՝

 

Պատգամնավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հարգելի ընկերներ, համախոհներ, գաղափարակիցներ, դուք զանգում եք, գրում, պահանջում, որ արձագանքեմ ՔՊ-ականների կողմից հնչող Լևոն Քոչարյանին ուղղված (բայց տեղ չհասած) «հուժկու» վիրավորանքներին։ ճիշտն ասած՝ ինձ համար դա ամենահեշտ բանն է։ Կարող եմ պատասխանել սուր, սարկաստիկ, քաղաքական, անձնական, նույնիսկ պարզապես հայհոյանքով։
Սակայն այս անգամ դա անելու կարիք պարզապես չեմ տեսնում։ Լևոնը տեղում՝ ուղիղ իրենց աչքերի մեջ նայելով, դրանց վախից եկող հոտը քթի տակ, այնպիսի բազմահարկ պատասխաններ է տվել (այդ թվում՝ այնպիսին, որոնք կադրերից դուրս են մնացել), որ կարծում եմ՝ էլ ավել ասելու բան չկա։ Ամեն ինչ ասված էր տեղում։
Ինձ այստեղ մտահոգեց այն, որ Արսեն Թորոսյանը ԱԺ ամբիոնից՝ խոսափողով, հայտարարեց, որ ցանկանում է իրենց (ՔՊ-ին) անվանեն թուրք, բայց ոչ՝ հայհոյանքի իմաստով։ Իսկ եթե ինչ-որ մեկը հայհոյանքի իմաստով իրենց թուրք է ասել կամ ասի՝ «դրանց մերը, հերը, լավը» (ներողություն՝ կրկնելու համար)։
Նախ՝ եթե Լևոն Քոչարյանից վիրավորվել եք, իհարկե, ինձ համար դա հաճելի չէ, բայց պատասխան տվեք հենց իրեն։ Կամ, դե լավ, մեկ է՝ դուք սրբություն չունեք, վիրավորեք նրա ընտանիքը, ինչը միևնույն է՝ անում եք։ Բայց ծնող հայհոյել ամբիոնից՝ հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին, շատ լավ իմանալով, որ ձեզ հենց թուրք ու դավաճան են ասում՝ դա արդեն խոսում է, Արսեն, պարզապես քո թուրք լինելու մասին (որ իմաստով քեզ հարմար է՝ այդ իմաստով էլ հասկացի)։
Ուզում եմ հասկանալ՝ ինչու է հայը ուզում, որ իրեն անվանեն թուրք՝ որևէ իմաստով։ Ուզում եմ հասկանալ՝ «թուրք» ասելով ինչ նկատի ունենանք, որ չվիրավորվի, այդ ո՞ր իմաստով թուրքն է նրան հաճելի։
«Հային ցեղասպնող թո՞ւրք»,
«հային քնած սպանող թո՞ւրք»,
«հայի հայրենիքը զավթած թո՞ւրք»,
«44-օրյայում հային գլխատած թո՞ւրք» — էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք։
Խնդիր չկա, ես կգնամ նրա պահանջին ընդառաջ։ Թող սրանցից իրեն ամենահոգեհարազատ տարբերակը ընտրի, և սրանից հետո հենց այդ իմաստով էլ թուրք կասեմ։ Բայց թող իմանա՝ թուրքի բոլոր իմաստներից ամենամեղմը հենց հայհոյանքի նպատակով օգտագործված «թուրքն» է։
Հ.Գ. Տենաս՝ եթե օրինակ ասեմ՝ «վայ, ես քո թուրք տիրոջ մերը», էդ հայհոյանք ա՞ համարելու»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին