▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Մարտունու ԲԿ֊ի անորակ շինարարության «մանր» թերության շտկումն արժի 42 մլն դրամ

«​Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․

«Նորից Մարտունու ԲԿ-ի շինարարության մասին:

Մարտունու ԲԿ-ի բացումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-ին։ Այդ օրը ԲԿ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու շնորհավորել բոլորին՝ ԲԿ-ի բացման առթիվ։ ՀՀ առողջապահության նախարարն էլ հայտարարեց, որ սա նոր «հեղափոխական» հիվանդանոց է․․․

Ես խոսել էի անորակ շինարարության մասին, խոսել էի նկուղային հարկի խոնավության մասին։ Մեջբերեմ իմ խոսքերը. «Տեղեկություն ունեմ համակարգչային տոմոգրաֆի սենյակի հետ կապված, որտեղ այն աստիճան է խոնավության խնդիրը, որ ապարատն ուղղակի չեն կարողանում տեղադրել»։

Ի հակադարձում իմ խոսքերի՝ ԱՆ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից երաշխիքային մեկ տարվա ժամկետ է սահմանված, ավարտական ակտը տրամադրվում է նույնիսկ այդ մանր թերացումները շտկելուց հետո։ Մենք ամեն պահի լինելու ենք հետևողական դրանք վերացնելու հարցում։ Նույնը ակնկալում ենք մարզպետարանից, որին անմիջականորեն է պատկանում բուժկենտրոնը»։ Եվ ահա, Մարտունու բկ-ն հայտարարում է մրցույթ՝ նկուղի վերակառուցման համար, այս «մանր» թերությունը արժի ոչ ավել, ոչ պակաս, 42 մլն ՀՀ դրամ։

Հուսամ, ՀՀ առողջապահության նախարարությունը հպարտ հարկատուներին կբացատրի, թե ուր են գնում նրանց մուծած հարկերը․․․»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին