▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով սեփականություն է ձեռք բերում Հայաստանում

Armcrimenews.com-ը գրում է.

Բոլորին է հայտնի,որ պատերազմում հաղթելու համար զորքի մարտունակությունից և բարձրակարգ սպառազինությունից բացի անհրաժեշտ է կայուն տնտեսություն,մի խոսքով ` ֆինանս:

Այսինքն,որքան թույլ է թշնամիդ ֆինանսապես,այնքան հեշտ է նրան հաղթել:

Վերջին տարիներին ՀՀ ում ՀՅԴ երիտասարդական թևի կողմից անընդհատ ակցիաներ են իրականացվում <<ՈՉ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ >> թեմայով:Բուն իմաստով նախաձեռնությունը գովելի է: Ակցիայի հեղինակները օբյեկտիվ գտնում են,որ ,գնելով թուրքական ապրանքներ, հարստացնում ենք մեր պոտենցիալ թշնամուն՝Թուրքիային:

Սակայն եթե Թուրքիան պոտենցյալ թշնամի է,ապա Ադրբեջանը այս պահին իրական է և այս երկրի հետ ՀՀ-ն գտնվում է փաստացի պատերազմի մեջ:

Դրա լավագույն ապացույցը անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություներն ու անընդհատ իրականացվող դիվերսիոն ներթափանցման փորձերն են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով,որոնց հետևանքով գրեթե ամեն օր մեր զինուժը կամ զոհ է տալիս կամ վիրավոր:

Սակայն եթե թուրքական ապրանքների մասով ՀՀ ազգաբնակչությունը իրազեկված է և ունի ընտրության իրավունք,ապա ՎՏԲ Հայաստան բանկի մասով գրեթե տեղեկատվություն չկա և ՀՀ բնակչությունը ոչ թե ապրանքներ գնելով է հարստացնում իր այսօրվա թշնամուն՝ Ադրբեջանին,այլ իր սուղ միջոցներից ուղղակի կանխիկ գումար է տալիս իր թշնամուն :

Ինչպես նշել էինք նախորդ նյութում, ՎՏԲ Հայաստան բանկի 100% սեփականատերն է Ռուսական ՎՏԲ բանկը:Այստեղ ամեն ինչ մաքուր է,ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է:Սակայն ռուսական ՎՏԲ Բանկի մոտ 3 տոկոս սեփականատերն է Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային Ֆոնդը,որի սեփականատերը Ադրբեջանի Հանրապետությունն է

Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդի հիմնական խնդիրը,դա մեծ քանակությամբ արտասահմանյան վալյուտայի ներհոսքի շնորհիվ Ադրբեջանի մակրոտնտեսական կայունության, հարկային մուտքերի և նավթի գների տատանումներից Ադրբեջանի տնտեսության անկախացման ապահովումն է:

Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդի կուտակած գումարները և նրանց տնօրինումը իրականացնում է խորհրդակցական խորհուրդը, որի 7 անդամներին նշանակում է Ադրբեջանի նախագահը, նրանք ներկայացնում են Ադրբեջանի պետական կառույցները և հասարակաան կազմակերպությունները՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի 27.11,2008 թ-ի թիվ 3 հրամանի:

Այսինքն ՎՏԲ բանկի շահույթի 3 %-ը ստանում է Ադրբեջանը:

Շահույթի մի մասն էլ գոյանում է ՀՀ բնակչության կողմից ներդրված ավանդներից և մուծած վարկերի տոկոսագումարներից:

Շատերին կթվա, որ 3 % շահույթը դա քիչ է ,սակայն այսօր ՎՏԲ Հայաստան Բանկը Հայկական շուկայում առաջատարներից մեկն է և նրա շահույթը հասնում է միլիոնավոր դոլարների և որքան էլ որ թվա այդ տոկոսը քիչ է,հաստատ կբավականացնի վարձու դիպուկահարներին վարձատրելու,սպառազինելու և մեր իսկ գումարներով գնված գնդակներով մեր զինվորներին խոցելու համար:

Փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանը այսքան տարիների ընթացքում ՀՀ-ի և Արցախի հետ հակամարտության ընթացքում ֆինանսական միջոցներ չի ծախսում,մեր դեմ պատերազմը ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով ֆինանսավորում ենք հենց մենք՝ՀՀ ազգաբնակչությունը:

Սակայն զավեշտը սրանով չի ավարտվում,վարկերը չմուծած քաղաքացիներից առգրավված և ՎՏԲ Հայաստան Բանկի սեփականությունը դարձած գույքերի 3 % ի սեփականատերը փաստացի նույնպես Ադրբեջանի Հանրապետությունն է:

Բերենք ընդամենը մեկ օրինակ ՝այս տարի չմարված վարկային պարտավորությունների դիմաց ՎՏԲ Հայաստան բանկի սեփականությանը անցավ Հրազդանի ցեմենտի գործարանը, որի 3 տոկոսի փաստացի սեփականատերը այս պահին Ադրբեջանի Հանրապետությունն է:

Բոլոր հիմնավորող փաստաթղթերը տեղադրված են ակտիվ հղումներում

Շարունակելի…

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև ՎՏԲ Հայաստան բանկին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին