Թարմացված-Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ «Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,- ասել է համայնքի ղեկավարը, երբ լրատվամիջոցը հետաքրքվել է, թե որտեղ են եղել տղաները։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր․ «Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»։ |
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Արավուսից մեզ տեղեկացրին, որ երկու անչափահասների տեղը պարզելու համար դրոն են օդ բարձրացրել: Դրոնից ստացված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները երկու հայ երեխաներին նստեցնում «Վիլիսն» ու տեղափոխում այլ ուղղությամբ:
Իսկ ուշ երեկոյան, երկու հայ անչափահասները գնացել են արտովայրում արածող և իրենց պատկանող ձիուն տուն բերելու համար, սակայն արդյունքում գերեվարվել են ադրբեջանցիների կողմից:
Նշենք, որ Անդրեյ Արմենի Գյագունցը Տեղ գյուղից է, իսկ Կարեն Ջհանգիրյանը՝ Արավուս գյուղից։
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն»։
***
«Տեղեկություն չունեմ, չեմ կարող պատասխանել»,- Սյունիքից գերեվարված երիտասարդների վերաբերյալ հարցերին այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ն տեղեկատվություն կհաղորդի։ Նա անպատասխան թողեց նաև սահմանի այդ հատվածում իրականացվող ծառայության վերաբերյալ հարցերը։ |