|
«Հրապարակ»-ը գրում է․ «Ամեն աշուն Վրաստանից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ արքայանարինջ՝ կորոլյոկ։ Վրաստանի շատ տարածքներում մեծ քանակությամբ արքայանարինջ են աճեցնում, բայց այստեղ ոռոգման համար արվող ծախսերը Հայաստանի համեմատ շատ քիչ են, և հողագործին ձեռնտու է կորոլյոկ աճեցնելը։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի և Նոյեմբերյան համայնքի այգիները Դեբեդի հովտում են գտնվում և Դեբեդ գետի ջրով են ոռոգվում։ Նոյեմբերյանցի այգեգործներն ասում են, որ 1 հեկտարի հաշվով մեկ ոռոգման գինը Հայաստանում մոտավորապես կազմում է 10-15 հազար դրամ, իսկ Դեբեդի մյուս ափին՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում նույն չափերով հողատարածքի մեկ ոռոգման ծախսը 6-7 հազար դրամին համարժեք լարի է։ Ի դեպ, Մառնեուլիի շրջանը հիմնականում ադրբեջանաբնակ է»։ |
Ադրբեջանավրացական արքայանարինջ` հայկականի փոխարեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


