▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակել. տավուշցի լրագրող

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակել․․․Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել:  Այդ կրակահերթերը  գյուղի ուղղությամբ չեն եղել։ Այս մասին իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա նաեւ նշել է. «Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-n անց 40 րոպե  նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։

Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը  կրակում է  ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին