ԱԱԾ-ն չի հերքում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի՝ իբրև ազդեցության գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունները, որոնք, ի դեպ, տեղ են գտել 44-օրյա պատերազմի հանգամանքներին ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը խիստ դժգոհություններ է առաջացրել ՔՊ ներսում, քանի որ զեկույցը փաստացի դանդաղ գործարկվող ռումբ է՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Խնդիրն այն է, որ զեկույցում առանձնահատուկ անդրադարձ կա ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, անգամ նրան ներկայացվում է որպես ազդեցության գործակալ, իսկ նա ԳՇ պետ է նշանակվել հենց Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ։
Գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք ԱԱԾ-ում կան տեղեկություններ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի՝ ազդեցության գործակալ լինելու մասին, եթե այո, ապա երբ է այդ մասին հայտնի դարձել և որ երկրի ազդեցության մասին է խոսքը, արդյոք նման տեղեկություններ եղել են՝ մինչև նրա՝ ԳՇ պետ նշանակվելը, եթե այո, ապա ինչու չի կանխվել նրա նշանակումը։
ՀՀ ԱԱԾ-ից, ինչպես և ակնկալվում էր, տեղեկությունը գաղտնի են համարել, ոչ հերքել, ոչ հաստատել են՝ նման տեղեկության առկայությունը։
«Ինչպես հարցմամբ նշված տեղեկությունը, այնպես էլ՝ Ազգային անվտանգության մարմինների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ-հետախուզական գործունեության (միջոցառումների) արդյունքում, որոնց մասին տվյալները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ չեն կարող տրամադրվել»,- գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ԱԱԾ-ից։
Հիշեցնենք, երբ քպականները շրջանառության մեջ էին դրել Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին կեղծ թեզը, ԱԱԾ-ն մեր հարցմանն ի պատասխան հերքել էր՝ նշելով, որ Սրբազանի գործակալ լինելու մասին տեղեկություններ ԱԱԾ-ում չկան, այս դեպքում ձեռնպահ են մնացել։ Գուցե իսկապես նա ազդեցության գործակալ է, որին Փաշինյանը ԳՇ պետ էր նշանակել՝ հեռահար նպատակով»,- գրում է լրատվամիջոցը։
Կարդացեք նաև՝ Արտակ Դավթյանին աթոռով ծեծել եմ․ նա է վերադարձրել ադրբեջանցի գերիներին․ Մանախի բացահայտումը
Դիտեք նաև՝