99 տոկոսը կարծում էր՝ պոռնո-մատերիալ պետք է հրապարակեմ․․․ Սերժ Սարգսյան
***
Արցախյան բանակցային գործընթացի ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին խոսելիս՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է տարիներ առաջ իր հրապարակած ձայնագրությունը․ «2021-ի նախընտրական փուլում հայտարարեցի, որ սենսացիոն ձայնագրություն եմ հրապարակելու․ բոլորը սպասում էին։ Ներողություն, բայց 99 տոկոսը կարծում էր՝ պոռնո-մատերիալ պետք է հրապարակեմ, այնինչ, կարոր բան պետք է հրապարակեի։ Ձայնագրությունում էդ մարդն ասում էր՝ ես ինձ գժի տեղ տեմ դնելու, որպեսզի բանակցությունները վարի տամ»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հարցերին:
***
«Էսօր մենք չենք լուծում վարչապետի հարց, մենք ուզում ենք իշխանափոխություն, դրանք տարբեր բաներ են։ Ընդդիմության պրոբլեմներից մեկն այն է, որ ճնշող մեծամասնությունն առաջին հերթին ուզում է տեսնել իր տեղն այդ իշխանությունում, նոր հետո՝ իշխանափոխություն։ Հակառակը պետք է լինի»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ «Կարող է որևէ մեկն ասել՝ բա որ ավելի վա՞տ լինի․ սրանից վատ էլ ի՞նչ կարա լինի»։ Նրա խոսքով՝ իշխանատենչությունը լավ բան չէ, միշտ վատ բաների է բերում։
***
«Վերջին տարիներին լույս տեսած մի գրքում նկարագրված է՝ ինչպես է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին 2010թ․ ձեզ առաջարկել խաղաղության Նոբելյան մրցանակ ու ինչպես եք մերժել՝ հասկանալով, որ առաջարկի էությունն Արցախի հանձնումն է։ Կա՞ն մանրամասներ»,- դիմելով ՀՀ երրորդ նախագահին՝ հարցրեց Հայկական համալսարանի չորրորդ հոսքի շրջանավարտը։ «Չեմ համարում, որ ինձ ուղիղ առաջարկվել է․ Ֆրանսիայի նախագահն ուղղակի ասել է՝ բանակցությունների լավ ընթացքի պարագայում, չի բացառվում, որ էդպիսի առաջարկությամբ հանդես կգա։ Ավելացնելու ոչինչ չունեմ․․․ Մերժել, չի նշանակում վիրավորել քո զրուցակցին, բանակցողին, այ երբ ասում ես՝ «ինձ գժի տեղ կդնեմ», այ դա վիրավորանք է»,- պատասխանել է Սարգսյանը։
***
«Ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի՝ հանգիստ թողնել Ռոբերտ Քոչարյանին, այսօր էլ ձեզ եմ խնդրում։ Ես, համենայն դեպս, նրան թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե ՀՀ-ում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը ՀՀ-ում իշխանափոխության համար է։ Չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները հարյուր տոկոսով ամեն ինչում համաձայն են իրար հետ․ տարբեր հարցերում կարող են տարբեր կարծիքներ ունենալ»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։