Life.panorama.am-ը գրում է. Օծանելիք օգտագործելիս շատ կարևոր է, որ դրա բույրը երկար պահպանվի: Կիրառեք այս հնարքները և ձեր օծանելիքի բույրը կպահպանվի ամբողջ օրը:
1. Հարկավոր է օծանելիքը ցանել ոչ թե պատահական տեղ, այլ մարմնի այն տեղերը, որտեղ բույրը կպահպանվի: Օրինակ դաստակների ներքին մասը, արմունկները, ականջների հետևը, ծնկերը:
2. Մի խառնեք տարբեր օծանելիքները: Մեկ օրում օգտվեք միայն մեկ օծանելիքից:
3. Մազերը մաշկի նման լավ են պահում բույրը: Ցանեք օծանելիքը մազերի վրա, բայց 20-30 սմ տարածությունից: Մեկ այլ տարբերակ է, մեկ կաթիլ օծանելիք քսել սանրի վրա: Այդ դեպքում մազերի լաքից օգտվել այլևս պետք չէ:
4. Օգտագործեք օծանելիքը տնից դուրս գալուց 30-40 րոպե առաջ, երբ նոր ես սկսում հագնվել:
Ամբողջական հոդվածը` այստեղ