Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել 5 քաղաքապետ տուն ճամփած, 2017թ․ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող ՀՀԿ ավագանու ցուցակից մի անձնավորություն։
Նույնիսկ մի կողմ դնենք քաղաքական գործոնը, սա խոսում է քպ-ի կադրային սնանկության մասին։ Ճահճացած մտածելակերպով, չինովնիկական արժեհամակարգով մարդիկ բոլոր ոլորտներում շարունակում են նախկին համակարգի անարդյունավետ աշխատաոճը։
Պետական կառավարման համակարգի ռեստարտը լինելու է նոր իշխանությունների գլխավոր անելիքներից մեկը»։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է նշանակվելու Վիլեն Արևշատյանը, ով այս պահին աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժ\պ-ն է:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել։ Ըստ լուրերի` նա աշխատանքի է անցնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ օրեր առաջ նախարար է նշանակվել իր ընկերը` Արսեն Թորոսյանը»։
Ավելի վաղ էր բլոգեր Արթուր Չախոյանն էր հայտարարել, որ «ՔՊ-ականների կողմից ընտրակեղծարար ճանաչված Վիլեն Արևշատյանը քաղաքապետարանի աշխատակազմում է»։