▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

45-ամյա ուսուցչուհին մեղադրվում է 18 տարեկան աշակերտի հետ սեքսով զբաղվելու մեջ

 

 

 

 

 

 

 

Հյուսիսային Կալիֆորնիայի դպրոցներից մեկի ուսուցչուհին՝ 45-ամյա Ուոտկինս-Հելթոնը, կասկածվում է իր 18-ամյա աշակերտի հետ սեռական բնույթի հարաբերություն ունենալու մեջ:  Ըստ տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել տվյալ աշակերտի՝ դպրոցն ավարտելուց մեկ շաբաթ առաջ: Նշենք, որ այն բանից հետո, երբ ոստիկանները հետաքննություն են սկսել այս գործի առթիվ (հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 15-ից), ուսուցչուհին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, քանի որ Հյուսիսային Կալիֆորնիայում աշակերտի և ուսուցչուհու միչև եղած կապը հանցագործություն է համարվում, թեկուզև այն դեպքում, երբ աշակերտը չափահաս է: Տեղեկացնենք, որ մինչ դատարանի վերջնական որոշումը, 45-ամյա Հելթոնը 10.000 դոլար գրավի դիմաց դուրս է եկել բանտիցև այս պահին գտնվում է ազատության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին