▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 հայ` մոլորակի միլիարդատերերի ցանկում

Forbes-ը հրապարակել է 2016 թվականի մոլորակի  միլիարդատերերի ցանկը. դրանում ընդգրկված են 4 հայ գործարարներ։ 

Հայ միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
Միլիարդատերը  5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ տեղը: 

 «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում՝ 3,1 մլրդ կարողությամբ։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 միլիարդ դոլար կարողությամբ 810-րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

 

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը` 1.4 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Forbes-ի գնահատմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի հիմնադիր  Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին