«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչ ունեցվածք ունի ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդունում է պետական բյուջեին ու տնտեսությանը վերաբերող կարևոր որոշումներ։ 2022 թվականից՝ արդեն 3 տարի, ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ Խաչատուրյանն ունի 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Բնակարանն ու ավտոկայանատեղին գնվել են 2002 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ձորաղբյուրում և Արաբկիրում գտնվող հողամասերը Խաչատուրյանը 2017 թվականին ժառանգություն է ստացել։ Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 154 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ նախագահի աշխատակազմից։ Վահագն Խաչատուրյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո»։ Դիտեք նաև՝ |
4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին