Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկում նրան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Ա-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել։ |
39-ամյա Աշոտ Ա-ն օդաճնշիչ ատրճանակով կրակել է նախկին կնոջ ուղղությամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին