▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ստորագրություն է պետք»․ Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

«36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ստորագրություն է պետք։ Նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում»,- ի պատասխան իմպիչմենթի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով գործընթացը դատապարտված չէ և որ ձեռնպահ է մնում «Հայաստան» խմբակցության մասին խոսելուց։
Նշենք, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 74-ամյակի առթիվ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր նրա շիրիմին, որտեղ էլ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։

***

«Մենք մեր օրակարգով շարժվելու ենք առաջ, գնալու ենք մինչև վերջ, մինչև վերջնական անվստահությանը հասնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենթի գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Իսկ թե ինչպես պետք է հասնեն նապատակին, Համբարձումյանն ընդգծեց․ «Վստահ եմ՝ մեզ կհաջողվի փողոց գեներացնել, կլինի պայքար։ Ժամկետները չեմ կարծում, որ շատ հեռու են իրականությունից, շուտ կլինի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին