▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«3 տարի «աննախադեպ» աշխատեցիք՝ տասնամյակների ստեղծածը կայծակնային արագությամբ ոչնչացվեց»

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը կայծակնային արագությամբ «հնձեց» Ռադիոտան դիմացի ծառերը, ծախսվեցին միլիոններ, որ գրագիտությունից դուրս ջերմասեր լենքորանյան կամ մետաքսե ակացիաներ տնկվեն։ Իհարկե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը միջոցների ոչ նպատակային ծախս չի տեսնում… Արդյունքում, մեկ տարի հետո, կրկին քանդած փողոց, «ոսկեզօծ» տնկիները չորացել են, բայց ամենում մեղավորը «չար ու նախանձ» ընդդիմությունն է։ Մաշտոցի պողոտայում բոլոր չորացած բույսերը երեք անգամ փոխարինվեցին, կրկին աննկատ, անկախ բարձրաձայնելուց, հիմա հերթը Ալեք Մանուկյանինի դիակ տնկիներինն է։ Հարգելիներս, նման տնկանյութը 1000 դրամ չարժե, քանզի ստանդարտի հետ աղերս չունի։ «Նախկիններն» են մեղավոր, կամ ընդդիմադիրները, պսևդոգիտնականները, անձրևը, ձյունը և կլիման… Կեցցեք, իրավացի եք, երեք տարի «աննախադեպ» աշխատեցիք՝ տասնամյակների ստեղծածը կայծակնային արագությամբ ոչնչացվեց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին