Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով.
3 միլիոն դրամը հերթական փոսն է ընկել, այս անգամ Դավիթ Անհաղթ փողոցում
Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով նախատեսվել է 3,043,000.0 հազ. դրամ՝ 2024 թվականի բյուջեի՝ 3,652,464.533հազ. դրամի դիմաց՝ փոսալցման, ճաքալցման և ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով, - սա գրված է սևով սպիտակի վրա, բայց որքան էլ ծախսում են՝ մայրաքաղաքը չի ձերբազատվում փոսերից, ճաքերից, ստացվում է, որ ընթացիկ աշխատանքների վրա ծախսվող գումարը անիմաստ մսխվում է համայնքային բյուջեից։ Սա է երևանյան 2,5 միավորանոց իշխանության դեմքը Երևանում։