▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2019-ին այս դավաճանը կաթողիկոսին խնդրում էր, որ դառնա իր անձնական թիկնապահը». Թովմաս Առաքելյան

Թովմաս ուրարակիր Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեր Արամի մասին գրում է․ «2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ո՞ւմ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ...»:

Դիտեք նաև՝

***

«Սրբազան պայքար»-ի թելեգրամյան էջը գրում է. «Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

Այն, որ… ակնհայտ է...

Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է…

Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024թ. ապրիլից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ…

Այն, որ հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ…

Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ…

Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…

Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ…

Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
14.10.2025թ.

Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին