▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016 թվականի լավագույն աստղագուշակը հորոսկոպի բոլոր նշանների համար

Դիտեք նաև՝

Ամենաճանաչված աստղաբաններից մեկը՝ Պավել Գլոբան, կազմել է 2016 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար, որը և ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Խոյ

Նոր՝ 2016 թվականին Ձեզ կընձեռվի նոր ճանապարհներ ընտրելու և նոր բարձունքներ գրավելու հնարավորություն։ Ձեր ստեղծարար էությունը սահմաններ չի ճանաչի։ Հաջողությունը կուղեկցի Ձեզ, ու ամեն մեծ բան Ձեր ուժերով կլինի։ Իհհարկե, ամեն ինչ հարթ չի լինելու, հնարավոր են կասկածներ ու տարաձայնություններ Ձեր ձեռնարկությունների սկզբում, բայց բնավորության տոկունությունը կօգնի հաղթահարել այդ ամենը։ Ամեն դեպքում Դուք կունենաք հենարան ու Ձեր համար դժվար պահերին կկարողանաք աջակցություն ստանալ մտերիմներից, երեխաներից, ծնողներից, ծնողներից ու հարազատներից։ Հնարավոր է, որ այն գործը, որով Դուք զբաղվեք, լինի այնքան հետաքրքիր ու գրավիչ, որ Դուք դրանով տարվեք մի քանի տարով, ու նույնիսկ այն դառնա հիմնականը Ձեր կյանքում առաջիկա մի քանի տարիներին։

Հաջողությունը կուղեկցի Ձեզ Կապկի տարում ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական հարցերում։ Ձեր հեղինակությունը հաջողությամբ կաճի։ Հնարավոր են որոշակի կորուստներ ու տատանումներ, բայց սրանում էլ Ձեզ կօգնեն մտերիներն ու ընկերները, դե իսկ խնդրից շեղվելու հարցում կօգնի սիրելի աշխատանքը։ Դուք կձգտեք ինքնակատարելագործման ու ինքնաճանաչման։ Զգուշացեք չարակամներից ու նախանձներից։

Վառ ու հիշվող իրադարձությունները 2016 թվականին կլինեն որոշակի պարբերականությամբ, այնպես որ՝ Խոյերը նոր տարում հաստատ չեն ձանձրանալու։ Անձնական հարաբերություններում միանշանակություն չի լինելու. Ձեզ մերթ թվալու է, որ Դուք ամենաերջանիկն եք, քանի որ միասին եք, մերթ էլ կթվա ընդհակառակը. կասկածները շատ են, սակայն ամեն դեպքում Ձեր հարաբերությունները ձանձրալի ու մակերեսային չեն լինի, ու հնարավոր է, որ Դուք մի շարք ուշագրավ ու հաճելի բացահայտումներ անեք Ձեզ համար այս ոլորտում։

Դուք ամբողջ տարին Ձեզ լավ կզգաք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես։ Տարին կանցնի ակտիվ որոնումներում, ու Ձեր մարտական տրամադրվածությունը թույլ կտա իրացնել ծագող գաղափարներն ու հեշտությամբ դիմակայել քննադատությանն ու գրաքննությանը։ Դուք կկենտրոնանաք հոգևոր զարգացման վրա, ու Ձեր կյանքը կփայլի նոր գույներով։

Ցուլ

Ցուլերի մոտ 2016 թվականին կծագեն մեծ ու հեռանկարային պլաններ։ Դրանց իրացումը կընթանա փոփոխական հաջողություններով։ Հնարավոր է, որ Ձեզ սպասում է խոստովանանք Ձեր չարչարանքների ու տքնանքի համար, որոնք եղել են ավելի վաղ։ Ձեզ լավ աջակցություն կցուցաբերեն Ձեր մտերիմները, ու կարող եք վստահ լինել նրանց վրա, դե իսկ ընկերների հետ հնարավոր են որոշակի տարաձայնություններ, հատկապես՝ մարտ ամսին։ Կարևորը՝ մի մանրացեք ու հիշեք հայտնի ասացվածքը, որ հին ընկերը երկու նորից ավելի լավ է։

Մի պատմեք Ձեր գործերի մասին չստուգված մարդկանց, որովհետև կասկածելի գործընկերներ Ձեզ պետք չեն։ Մի արհամարհեք այս նախազգուշացումը, այլապես գլխացավանքից չեք պրծնի։ Դե իսկ ստուգված ընկերներն անպայման կօգնեն Ձեզ դժվար պահին։ Եթե Ձեզ մոտ կենցաղային կամ էլ աշխատանքային խնդրիներ են, անձնական կյանքում ամեն բան հարթ չէ, ապա մի ամաչեք ու դիմեք Ձեր լավ ընկերներին ու բարեկամներին, և նրանք անպայմանորեն կօգնեն Ձեզ հաղթահարել տարատեսակ խոչընդոտները։

Մարտ ամսին Ձեզ կհամակի ինքնաճանաչման անհաղթահարելի ծարավը, ու Դուք կտարվեք հոգևոր գրականությամբ կամ էլ փիլիսոփայական ուսմունքներով։ Դուք հակված կլինեք մեկուսացման, ինչպես նաև կխուսափեք մարդաշատ վայրերից ու աղմկոտ ընկերակցությունից։ Հնարավոր է, որ նոր գործունեություն սկսեք։ Արդյունքում Ձեր գործունեությունը տարվածությունից կվերաճի ինչ-որ ավելի մեծ բանի ու Ձեր տուն կբերի կայուն եկամուտ և ֆինանսական բարեկեցություն, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք իրացնել Ձեր պլաններն ու մտահղացումներն առաջիկա տարիներին։

Աշնան սկզբին Դուք պետք է մի քիչ հեռանաք ձանձրալի կենսաոճից ու ցրվեք ընկերների հետ համախոհների հաճելի միջավայրում։ Թուլանալով Դուք կկարողանաք լիցքավորվել ու ոգու կայտառություն ձեռք բերել, ինչպես նաև հարստանալ նոր գաղափարներով ու հետագա պրոյեկտների հեռանկարներով։

Երկվորյակներ

2016 թվականը բավականին հաջողակ է լինելու Երկվորյակների համար, ու դա վերաբերում է ինչպես նրանց կարիերային, այնպես էլ անձնական հարաբերություններին։ Կարող եք վստահությամբ ապագայի պլաններ կերտել։ Հատկապես հաջողակ կլինեն այն պրոյեկտները, որոնց ակունքները նախորդ տարիներին են ծնվել։ Հաջող են լինելու նաև հանրային գործունեության ու աշխատանքի հետ կապված ձեռնարկությունները։

Կապկի տարին հրաշալի հնարավորություն է տալիս Երկվորյակներին իրենց հասկանալու ու իրենց շուրջ կատարվող իրադարձությունները իմաստավորելու համար, ընդ որում՝ նաև այն իրադարձությունները, որոնք վաղուց մոռացվել են։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հիշելու և վերլուծելու, եթե հասկանաք, որ ամեն ինչ այս աշխարհում իր հերթականությամբ և ցիկլիկ է կատարվում։ Գործերը, որոնք հասունանում էին անցյալում, կվերադառնան Ձեզ մոտ, որպեսզի ավարտուն տեսքի հասցնեք դրանք։ Ճակատագիրը խոստանում է, որ Դուք շատ ազդեցիկ մարդկանց հետ եք հանդիպելու, որոնք հետագայում Ձեզ լավ աջակցություն կցուցաբերեն ու կազդեն Ձեր հետագա կյանքի վրա։

Չնայած գալիք տարին ընդհանուր առմամբ դրական է, Դուք պետք է երեք ճգնաժամային փուլերով անցնեք, որոնք ուղղակիորեն կախված են լինելու Ձեր սիրելի մարդու հետ հարաբերություններից։ Դուք լարվածություն կզգաք ամանորյա տոներին, ամռանը՝ հունիս-հուլիսամիսներին և հատկապես աշնանը՝ նոյեմբերի վերջին տասնօրյակում։

2016 թվականին Դուք շատ ժամանակ եք հատկացնելու անմիջականորեն ընտանիքի անդամների հետ հարաբերություններին, ուստի ամենայն հավանականությամբ գերլարումներն անխուսափելի են, և Դուք պետք է, չդադարեցնելով Ձեր ջանքերը, հետևեք Ձեր առողջությանը, որպեսզի հետագայում խուսափեք տհաճ հետևանքներից։

Ըստ ամենայնի, տարին կսկսվի աշխատանքային փոփոխություններով։ Հնարավոր է ղեկավարության փոփոխություն կամ էլ պաշտոնի բարձրացում։ Հնարավոր է նաև, որ փոխվի աշխատանքային մթնոլորտը. նոր աշխատասենյակ կամ էլ ավել հարմարավետ պայմաններ։ Այդ ամենը կօգնի Ձեզ նոր նպատակների ու մտահղացումների կյանքի կոչման հարցում։ Վստահ եղեք, որ այս տարվա ընթացքում կատարված ողջ կորպորատիվ աշխատանքը ոչ միայն գոհունակություն պարգևող արդյունքներ կբերի Ձեզ, այլև էական ֆինանսական եկամուտ կապահովի։

Խեցգետին

2016 թվականը Խեցգետինների համար խոստանում է լինել իրադարձություններով ու փոփոխություններով հարուստ բոլոր ոլորտներում։ Աշխատավայրում հավանական է ղեկավար կազմի փոփոխություն, ինչը կնպաստի Ձեր պլանների ու նպատակների փոփոխությանը։ Ձեզ կընձեռվի ընտրության հնարավորություն՝ մասնագիտական ու Ձեր հետագա գործունեության ընտրության առումով, և կատարելով այս կամ այն ընտրությունը՝ Դուք պետք է վստահեք Ձեր ուժերին։ Որքան տքնաջան կաշխատեք, այնքան մեծ կլինի Ձեր ընտրած ձեռնարկության վերջնական արդյունքը։

Գալիք տարում զբաղվեք հոգևոր որոնումներով ու ինքնաճանաչողությամբ։ Դրանք կօգնեն Ձեզ խուսափել բազմաթիվ սխալներից ու հիվանդություններից, ինչպես նաև հաղթահարել ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ։ Ձեր հոգևոր հավասարակշռությունը խաղաղություն ու հարմարավետություն կբերի Ձեր ընտանիքին։

Ձեր մտահաղացումների իրագործման համար լավագույն ժամանակամիջոցը 2016 թվականի երկրորդ կեսն է։ Ձեր ուժերն անպայմանորեն կհերիքեն դրա համար, առավել ևս, որ Դուք աջակցություն կստանաք մտերիմների կողմից։ Հաղորդակցվելով նրանց հետ՝ Դուք կարող եք սարեր շրջել Ձեր ճանապարհին։

Ինչպես հորոսկոպի շատ այլ նշաններ, Խեցգետինները Կապկի տարում կարող են բազմամյա ճանապարհ սկսել, որի ցիկլն ավարտուն տեսք կստանա մի քանի տարուց։ Դուք կունենաք քողարկված անսպառ պոտենցիալ, որը թույլ կտա Ձեզ մեծ գործեր անել ու իրականացնել հեռանկարային նախագծեր։ Հնարավոր է, որ Ձեր վրա ազդի նաև աշխարհում տիրող իրավիճակը։

Անձնական ճակատում Դուք որոշակի բարդություններ կունենաք տարեսկզբին, ինչը կստիպի փոփոխել որոշակի պլաններ։ Տարվա այս ժամանակահատվածում հնարավոր են չնախատեսված ուղևորություններ և բախտորոշ բնույթի հանդիպումներ։ Դուք նաև զբաղված կլինեք կարիերային հարցերով և, զուգահեռ, լուծելիս կլինեք բարեկամների հետ կապված հարցերը։ Մի անհանգստացեք, որովհետև գալիք տարի կայտառության լիցքը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները։

Առյուծ

2016 թվականի սկզբին Առյուծները ստիպված կլինեն անցնել մի շարք ոչ շարքային իրադարձությունների միջով, որոնք հետագայում կարող են փոխել նրանց կյանքն ու լցնել այն վառ ու հիշվող իրադարձություններով։ Դուք կընկղմվեք սեփական Ես-ի ակտիվ փնտրտուքի պրոցեսի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Դուք ստիպված կլինեք շատ ժամանակ անցկացնել ուղևորությունների մեջ՝ ինչպես երկարատև, այնպես էլ ոչ այնքան։ Դրանք կլինեն հետաքրքիր, բայց Ձեր ուղիները միշտ չի, որ հարթ են լինելու։ Ճանապարհին Ձեր առջև խոչընդոտներ կլինեն, բայց, հավատացեք, արդյունքն արդարացված կլինի։ Հաջողությամբ ավարտված աշխատանքը Ձեզ կպարգևի էմոցիաներ ու ուրախության զգացողություն, որը երկար կպահպանվի։

Գալիք տարի մեծ է հավանականությունը հին ընկերներին հանդիպելու, ովքեր հետագայում ակտիվ մասնակցություն կունենան Ձեր ճակատագրում։ Հենց նրանց վրա կարող եք հենվել կյանքի բարդ շրջաններում, որոնք բացառված չի, որ լինեն 2016 թվականի սկզբին և կեսին։

Այն Առյուծները, որոնք տարվա առաջին կեսին մաքսիմալ ջանքեր են գործադրել ու աշխատել են առանց հանգստանալու և ուժերը չխնայելով, արդյունքում անպայման ըստ արժանվույնս կհատուցվեն։ Հնարավոր է, որ Դուք ամենաանսպասելի պահին օգնություն ստանաք մարդկանցից, ումից ամենևին դա չէիք սպասում։

Տարվա երկրորդ կեսն ավելի պասիվ կլինի Ձեր համար։ Ձեզ սպասվում է կարևոր ընտրություն, և Դուք պետք է լուծեք ավելի վաղ դրված խնդիրները։ Ձեզ աշխատանքի մեծ ծավալ է սպասվում, ինչպես նաև տարատեսակ հոգսեր։ Դուք ստիպված կլինեք անհատույց օգնություն ցուցաբերել մարդկանց։ Ձմռանն ավելի մոտ հնարավոր են որոշակի կորուստներ։ Ձեզ համար դժվար կլինի իրավիճակը վերահսկել։ Հնարավոր է ղեկավարության փոփոխություն, որը կարող է վատացնել փոխըմբռնումն աշխատավայրում։ Այդ բոլոր անախորժությունները կմղեն Ձեզ կյանքի իմաստի մասին մտորումների, սակայն փիլիսոփայելը բնավ էլ վատ բան չէ։ Հոգեպես հարստանալով՝ Դուք ավելի հեշտ կանցնեք ճակատագրի փորձությունների միջով։ Մի՛ անհանգստացեք, որովհետև այս կյանքում ամեն ինչ շրջանաձև է, և Դուք անպայմանորեն կստանաք հատուցում Ձեր բարի գործերի համար։

Կույս

Կույսերի մոտ մարդկանց հետ փոխհարաբերությունները դուրս կգան առաջին պլան 2016 թվականին։ Ձեզ սպասվում են մեծ փոփոխություններ կենսակերպում և նոր ծանոթություններ։ Ձեզ մտերիմ ոչ բոլոր մարդիկ կողջունեն Ձեր մղումները, բայց արդյունքում Դուք, միևնույն է, ամեն ինչ կանեք այնպես, ինչպես Դուք եք պատկերացնում։ Վերջնական արդյունքում Դուք իրավացի կլինեք, որովհետև դա, ի վերջո, հենց Ձեր կյանքն է առաջին հերթին, ու Դուք պետք է որոշեք, թե ինչ ուղով շարժվել դրանում։

Կույսերը դատապարտված են փոխվելու ու իրենց հետ իրենց շրջապատող աշխարհը փոխելու։ Հնարավոր է, որ Դուք փոխեք աշխատանքը կամ էլ պաշտոնի բարձրացում ստանաք։ Մեծ է աշխատանքային ուղևորությունների հավականությունը, և չի բացառվում, որ Դուք անգամ փոխեք Ձեր բնակության հասցեն։ Ամեն դեպքում Ձեզ գլոբալ փոփոխություններ են սպասվում, ինչը չի կարող չարտացոլվել Ձեր ընտանիքի վրա ևս։ Մտերիմները միշտ չի, որ կհասկանան Ձեզ, բայց Դուք անպայման լավ գործեր ու արարքներ կանեք։ Ու եթե ոչ միանգամից, ապա ժամանակի հետ դրանք կգնահատվեն, այնպես որ, մի շտապեք տխրել ու համբերություն ունեցեք, որովհետև բախտն անպայման կգտնի Ձեզ ու Ձեր կողքով հենց այնպես չի անցնի։

Գարնան վերջը խոստանում է կենսական պայմանների բարելավում պարգևել, ինչպես նաև բավականին մեծ եկամուտ։ Դուք այդ ամենին արժանի կլինեք։ Հնարավոր է, որ պետք լինի ընկերների աջակցությունը։ Վստահ եղեք, որ ընկերները կլինեն Ձեր կողքին։ Կապկի տարին Կույսերի համար շատ առումներով ուսուցողական կլինի, և Դուք նոր ճշմարտություններ կբացահայտեք, կսկսեք նոր աղբյուրներից գիտելիքներ քաղել, ինչի շնորհիվ կվաստակեք շրջապատի հարգանքն ու համակրանքը, որը կկարողանաք հաջողությամբ կիրառել հօգուտ Ձեզ։

Եթե տարվա առաջին կեսին Կույսերն ակտիվորեն ընդունելու են կողմնակի օգնությունը, ապա երկրորդ կեսին նրանք կգերադասեն երախտահատույց լինել իրենց օգնողներին, ու հնարավոր է, որ արդեն իրենք ստանձնեն օգնողի կարգավիճակը։ Շրջապատող մարդկանց համար Դուք իմաստության մարմնավորումը կլինեք, ու մարդիկ դեմ չեն լինի օգտվել Ձեր խորհուրդներից ու Ձեր կենսափորձից։

Ինչպես շատ այլ կենդանակերպերի նշանների համար, Կույսերի մոտ գալիք տարի կսկսվի 8-ամյա ցիկլ։ Նպատակները, որոնք Դուք կսկսեք իրագործել 2016 թվականի գարնանը, ավարտուն տեսք կստանան աստիճանաբար ու մի քանի տարիների ընթացքում։

Կշեռք
Փոփոխությունների քամին 2016 թվականին կփչի Կշեռքների համար այնպես, ինչպես հորոսկոպի շատ այլ նշանների համար։ Գալիք տարին Ձեզ կծանրաբեռնի մեծ ծավալի աշխատանքով, բայց այդ աշխատանքը կլինի հետաքրքրիր ու վերջում Ձեզ հաջողություն ու ճանաչում կպարգևի։ Պատրաստ եղեք տարատեսակ անկանխատեսելի հանգամանքների, սակայն ծանր տանել պետք չէ, որովհետև այդ ամենը Դուք կհաղթահարեք անսպասելի հեշտությամբ։
Սեպտեմբերին մեծ է օգտակար ծանոթությունների հավանականությունը, շնորհիվ որոնց Դուք կդիմեք օրիգինալ նոր քայլերի Ձեր մասնագիտական ոլորտում ու կկարողանաք հասնել համընդհանուր ճանաչման ու ակնածանքի։ Այո, իհարկե ամեն բան հեշտ չի տրվելու, բայց հաճելի անակնկալներ, այնուամենայնիվ, սպասվում են, և դրանք ժամանակ առ ժամանակ կուրախացնեն Ձեզ։ Մի մոռացեք զուգահեռ կարգավորել անձնական հարաբերությունները, որոնք Ձեր ծանրաբեռնվածության պատճառով կարող են մտնել փակուղի։ Սիրելիներին և ընկերներին, այնուամենայնիվ, պետք է որոշակի ժամանակ հատկացնեք Ձեր հագեցած գրաֆիկում։
Աշխատավայրում Ձեզ սպասվում են որոշակի փորձություններ, որոնց շնորհիվ Դուք կկարողանաք դրսևորել Ձեզ ու փոխել ուրիշների կարծիքը Ձեր մասին։ Դուք պետք է նաև ուշադիր լինեք ու ընտրողական այն միջոցներում, որոնք կիրառում եք կոլեգաների հետ շփման մեջ, որովհետև չի բացառվում, որ Ձեր մեջքի հետևում դավեր նյութեն Ձեր նկատմամբ ոչ բարյացակամորեն տրամադրված մարդիկ։
Կապկի տարում գարունը խոստանում է ուրախացնել որոշ պլանավորված գործերի ավարտով ու էական եկամտով։ Դա բեկումնային պահ կլինի. որոշ գործերում Դուք վերջակետ կդնեք, իսկ որոշները միայն կսկսեք, ու դրանք կդառնան երկարաժամկետ պլաններ ապագայի համար։ Աշխատանքը Ձեզ ոչ միայն հաճույք կպատճառի, այլև պատկառելի եկամուտ։ Դուք կկարողանաք լիարժեք բավարարվել ճանապարհորդություններով, որոնք ամենայն հավանականությամբ կապված կլինեն Ձեր գիտելիքների ավելացման հետ։ Միակ ոչ շահեկան դրվագը կապված կլինի նոյեմբերի սկզբում սպասվող ուղևորության հետ, այնպես որ, լավ կլինի այն տեղափոխել մեկ այլ ավելի հարմար ժամանակամիջոց կամ էլ ընդհանրապես խուսափել դրանից։
Կարիճ
Տարեսկզբից մինչև մայիս ամիս Կարիճների կյանքը հագեցած կլինի տարատեսակ իրադարձություններով։ Շատ բան բավականին հեշտ կստացվի, Դուք մեծ հաջողությունների կհասնեք՝ խուսափելով մեծ ջանքեր գործադրելուց։ Աշխատանքը Ձեզ միայն ուրախություն կպարգևի, ինչը չի կարելի ասել կենցաղային հոգսերի մասին։ Ընտանեկան հոգսերն ու ընտանեկան խնդիրների լուծումն էապես բարդացնելու է Ձեր կյանքը։ Հնարավոր է, որ այդ հոգսերը ստեղծեն Ձեր երեխաները։ Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, ու Ձեր հարազատներն անպայմանորեն կգնահատեն դրանք։ Ձեր մասնակցությունը նրանց կյանքին ավելի պետք կգա ամռան երկրորդ կեսին, ինչպես նաև աշնանը։
2016 թվականի երկրորդ կեսին կբարդանա իրավիճակն աշխատավայրում, ու Դուք ավելի զգայական կդառնաք տարատեսակ ակնարկների նկատմամբ և կսկսեք ամեն տեսակ մանրուքից գրգռվել։ Սակայն, չնայած բարդություններին, Դուք կկարողանաք լավ աշխատել, ինչն էական եկամուտ կբերի Ձեզ արդեն 2017 թվականին։
Կապկի տարում Կարիճների փոխհարաբերություններն ընկերների հետ միանշանակ չեն լինելու։ Կորցնելով մտերրիմ ընկերներից ինչ-որ մեկին՝ Դուք խուճապի ու հիասթափության մեջ կընկնեք։ Դուք ավելի ու ավելի հաճախ կսկսեք հիշել անցած տարիներն ու կսկսեք վերլուծել դրանք։ Դուք կկարոտեք Ձեր հին ընկերներին և շփումը նրանց հետ։ Մտորեք թույլ տրված սխալների մասին, ճիշտ հետևություններ արեք ու անհրաժեշտ որոշումներ ընդունեք։ Որպեսզի լրիվ չտրվեք տրտմությանը, Ձեզ կօգնի աշխատանքը, որում առաջ շարժվելով՝ Դուք կկարողանաք էապես բարելավել Ձեր ընտանիքի բարեկեցությունը։ Հաջողությունը կուղեկցի Ձեզ, բայց աչալուրջ եղեք ու մի կորցրեք Ձեր զգոնությունը, հատկապես՝ ձմռան սկզբում և ամռանը։
Այս տարին խոստանում է բազմաթիվ ուղևորություններ պարգևել Ձեզ։ Դա կարող է լինել ինչպես սովորական ճանապարհորդությունների տեսքով, այնպես էլ մասնագիտական գործունեության հետ կապված ուղևորությունների տեսքով։ Դուք Ձեզ համար օգտակար բազմաթիվ հայտնագործություններ կանեք՝ կտրվելով խնդիրներից ու ընտանեկան հոգսերից։ Հնարավոր է, որ ծագի մի իրավիճակ, որը կպահանջի չեղարկել ուղևորությունը. մի դիմադրեք ճակատագրին ու տեղափոխեք ճանապարհորդությունն ավելի հարմար ժամանակ։
Աղեղնավոր
Ձեր ապագան առաջիկա մի քանի տարիների կտրվածքով կախված է լինելու այն իրադարձություններից, որոնք կկատարվեն 2016 թվականի ձմռան վերջում։ Ամեն ինչ մեծ իմաստ է ունենալու ու իր արտացոլումն է գտնելու ապագայում՝ Ձեր խոսքերը, ցանկություններն ու գործողությունները։ Նույնիսկ նոր ծանոթությունները բնավ էլ պատահական չեն լինելու։ Ուստի Դուք պետք է հաշվարկեք Ձեր ամեն քայլը։ Ունենալով կյանքի նկատմամբ փիլիսոփայական հայացք՝ Դուք կկարողանաք հետևել ծավալվող իրադարձություններին ու հասկանալ դրանց փոխկապակցվածությունը Ձեր ապագայի հետ։ Փոփոխությունները կհամակեն Աղեղնավորների կյանքի տարբեր ոլորտները գալիք տարում։ Հնարավոր են փոփոխություններ աշխատավայրում, տանն ու անձնական հարաբերություններում։ Ընդ որում, աշխատանքի հարցում հնարավոր է կոլեկտիվի փոփոխություն ու միջանձնային հարաբերությունների բարելավում։
Դուք կկարողանաք բարելավել Ձեր կենցաղային պայմանները, ու հնարավոր է, որ դա լինի վերանորոգման կամ էլ նոր կահույքի ձեռքբերման միջոցով։ Զգուշացեք հարևանների նախանձից ու աշխատեք պահպանել բարեկամների հետ հարաբերությունները հավուր պատշաճի մակարդակում, որոնց հետ լարվածությունը կարող է ծագել բնակարանային խնդրի հողի վրա կոֆլիկտներից։ Ամեն դեպքում, գարնան կեսին Դուք կհարթեք Ձեր հարցերը, որոնք կապված են բնակավայրի հետ ու կսկսեք աստիճանաբար բարեկարգել այն։ Աստղերը վստահեցնում են, որ Դուք կկարողանաք կառուցել Ձեր տունը ու շարունակել դրա շինարարությունը։
2016 թվականին հավանական են որոշ խնդիրներ Ձեր գործընկերների հետ, ինչը չի կկարող չարացոլվել Ձեր վիճակի կայունության վրա։ Հնարավոր է, որ Դուք, այլ մարդկանց դատողությունների դրդված, փոխեք կյանքի նկատմամբ ունեցած որոշ պատկերացումներ։ Ձեզ անպայման կհետաքրքրի կյանքի հոգեղեն կողմն ու փիլիսոփայական հայացքները։
Ընդհանուր առմամբ, տարին Ձեր համար կլինի թռիչքներով ու անկումներով լի, հաջողությունները կզուգորդվեն խնդիրների հետ և հակառակը։ Տնային գործերը և հարաբերությունները երեխաների, ծնողների ու այլ բարեկամների հետ կպահանջեն իմաստություն և համբերություն Ձեզանից։ Մի՛ վախեցեք չհասկացված լիելուց, որովհետև Ձեզ մոտ ամեն բան կստացվի։ Ամեն ինչ Ձեր շուրջը կփոխվի, կառաջանան նոր կապեր ու ապագայի համար հեռանկարային նախագծեր։
Այծեղջյուր
2016 թվականն Այծեղջյուրների համար միանշանակ չի լինելու, որովհետև հաջողություններին հաջորդելու են հիասթափություններ, իսկ հետո Ձեզ կրկին կայցելի բախտը։ Տարվա սկիզբը միանգամայն հաջող է լինելու, ու ամեն ձեռնարկություն գալիք տարվա այդ փուլում խոստանում է հեռանկարային լինել։ Փետրվար ամսից կսկսվեն ճակատագրի ալիքաձև տատանումներ, որոնք հաստատ թույլ չեն տա Ձեզ ձանձրանալ Կապկի տարում։ Ու միայն ամռանն ամեն ինչ կհանդարտվի, ու կյանքը կսկսի հանգիստ ու չափավորված թվալ։
Գարնանային հոգսերն ամենայն հավանականությամբ կապված կլինեն ծնողների և հարազատների հետ։ Հնարավոր է, որ Ձեզ փոփոխություններ պարտադրվեն տանը. չնախատեսված վերանորոգում, ինտերիերի դետալների գնում և նույնիսկ հնարավոր է բնակարանի փոփոխություն։ Այս ամենը կստիպի Ձեզ լարվել։ Մեծ է նաև հյուրեր ունենալու հավանականությունը, ովքեր երկար ժամանակով կհյուրընկալվեն Ձեզ մոտ։
Այնուամենայնիվ, գալիք տարի Դուք կորոշեք դիմել բնակավայրի պայմանների բարելավման, ինչի շնորհիվ Ձեր տան ինտերիերն ավելի հարմարավետ կդառանա, իսկ Ձեր տրամադրությունը կբարձրանա։ Ընտանիքի ամեն անդամ տանն իրեն հարմարավետ կզգա, ինչն անպայմանորեն կազդի Ձեր փոխհարաբերությունների բարելավման վրա։ Աստղերը հուշում են, որ Ձեր տանիքի տաք կավելանա մարդկանց թիվը, ինչը նշանակում է կամ ընտանիքում նոր երեխայի լույս աշխարհ գալ, կամ էլ հաճախ հյուրընկալվող հյուրեր, ովքեր մի օրով չէ, որ բնակվելու են Ձեր տանը։ Հնարավոր է, որ այս ամենի նախաձեռնողը լինեք ոչ թե Դուք, այլ Ձեր հարազատները։
Ձեզ նաև սպասվում են տարատեսակ ուղևերություններ, որոնք դրականորեն կանդրադառնան Ձեր ինքնազգացողության ու տրամադրության վրա, ինչպես նաև կհարստացնեն Ձեր ներաշխարհն ու կընդլայնեն աշխարհայացքը։ Հնարավոր է, որ դրանք լինեն ուղևորություններ դեպի ծով՝ ընկերների հետ կամ էլ ուրախ պիկնիկներ քաղաքից դուրս, բայց հնարավոր է նաև, որ դրանք մասնագիտական որակավորման համար արտասահմանյան դասընթացների տեսքով լինեն։ Այսպես թե այնպես, այդ ճանապարհորդությունները Ձեզ վրա անմոռանալի տպավորություն կթողնեն, ինչի շնորհիիվ Ձեր գլխում կծնվեն նոր հեռանկարային գախափարներ ու նախագծեր, որոնք հետագայում կարող են մեծ եկամուտ բերել։
Ջրհոս
2016 թվականի ամենավառ պահը Ձեր համար լինելու է հունվար ամիսը։ Ձեր տրամադրությունը հրաշալի կլինի, իսկ գործերը հաջող ընթացք են ունենալու։ Ձեզ ամեն ինչ կտրվի հեշտությամբ։ Մթնոլորտն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում խոստանում է լինել հրաշալի, իսկ Դուք լի կլինեք էներգիայով ու նոր գաղափարներով։ Ձեզ կուրախացնեն նաև Ձեր երեխաները, ում հետ շփումը կլինի հետաքրքիր ու օգտակար բոլորիդ համար, իսկ նրանց մեջ ներդրված գիտելիքներն այս փուլում անպայման հետագայում լավ արդյունքներ կտան։
Գարնանը Ձեզ կայցելի որոշակի հուզմունք։ Զգույշ և շրջահայաց է պետք լինել։ Աշխատեք ժամանակը քամուն չտալ, որովհետև 2016 թվականը իսկը ժամանակն է Ջրհոսների համար ինչ-որ նոր բան սովորելու կամ էլ արդեն կուտակած գիտելիքները նոր սերնդի հետ կիսելու։ Ձեր ձեռքբերումները կլինեն մեծ տարվա հատկապես այս փուլում, ու Դուք համընդհանուր ակնածանքի կարժանանք։ Գլխավոր խնդիրը կայանալու է նրանում, որ Դուք կիսատ չթողնեք սկսած աշխատանքը։ Իր տրամաբանական ավարտին հասցված աշխատանքի արդյունքները կգերազանցեն Ձեր ակնկալիքները, այնպես որ, մի վարանեք ու գործեք՝ ձեռքերը չծալելով։
Սա լավագույն փուլն է լինելու ամեն բանի համար, ինչն անմիջականորեն կապված է մանկավարժության հետ։ Հնարավոր է, որ Դուք ուսուցողական նպատակներով ուղևորության մեկնելու առաջարկից օգտվեք ու ինչ-որ զարմանալի ու հետաքրքիր բացահայտումներ անեք, ինչի մասին կկարողանաք հետագայում կիսվել գիտական զեկույցում կամ էլ պարզապես կպատմեք այդ ամեն միասին Ձեր երեխաներին, բարեկամներին և ընկերներին։ Հավատացեք, այս տարի ավելի լավ է ձեռնպահ չմնալ գործուղումներից, քանի որ դրանք, բավականին ինֆորմատիվ լինելուց զատ, կօգնեն նաև հետագայում ճիշտ ուղի ընտրելու հարցում։
Աշխատեք ավելի բարեհամբույր լինել մարդկանց հետ, ավելի զիջող եղեք ու կզարմանաք՝ տեսնելով, թե ինչ հաճելի է, երբ մարդիկ վարվում են Ձեր նկատմամբ նույն կերպ։ Այս մարտավարությունը կլինի Ձեր հաղթական խաղաթուղթը բոոլոր գործերում ու անմիջապես դրական արդյունքների կբերի։ Դուք կկարողանաք նոր պոտենցիալ գտնել Ձեր մեջ, կհայտնաբերեք նոր տաղանդներ ու շատ դրական էներգիա։
Ձկներ
Կապկի տարին ասես հրաշալի յուրահատուկ լիճ լինի Ձկների համար։ Դուք կկարողանաք հանգստանալ գործերից ու անցնող տարվա վազվզուքից և վայելել Ձեր հաջողությունն ու բարի բախտը։ Ձեր հանգիստը Դուք վաստակել եք արդար քրտինքով ու կարող եք վայելել այն՝ առանց խղճի խայթ զգալու։ Դուք նաև կարող եք գալիք տարում բարելավել Ձեր առողջությունը, որն էապես խաթարվել էր 2015 թականին։ Տարին խոստանում է լինել դրական ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում ու սիրելիի հետ հարաբերություններում։
Ցանկացած խոչընդոտ Դուք հանգիստ ու թեթև կհաղթահարեք, որովհետև ոչինչ Ձեր ուժերից վեր չի լինելու։
Դուք մտորումների և արժեքների վերաիմաստավորման ժամանակ կունենաք։ Հնարավոր է, որ կյանքի նկատմամբ ունեցած հայացքներն ու առհասարակ վերաբերմունքը կյանքի նկատմամբ փոփոխվեն։ Դուք կաշխատեք բարելավել կենցաղի հարմարավետությունն ու Ձեր շուրջ ջերմ մթնոլորտ ձևավորել։ Ընկերների, գործընկերների և հարազատների հետ փոխհարաբերությունները ևս ջերմ են լինելու։ Եթե Դուք մինչ այժմ չեք գտել Ձեր երկրորդ կեսին, ապա Ամուրի նետերն այս տարի չեն վրիպի, քանզի Ձեզ իսկական սերն է սպասում։ Դուք կհանդիպեք հենց նրան, ում մասին երազել էիք և ում հետ կցանկանաք ապրել ինչպես ուրախության մեջ, այնպես էլ կիսելով տխրությունը։
Ծագած բարդություններն աշխատավայրում արդյունքում հօգուտ Ձեզ կծառայեն, ու Դուք կկարողանաք կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա։ Ձեր նպատակասլացությունն ու ամբիցիաները կօգնեն ըստ արժանվույնս լուծել դրված առաջադրանքներն ու կյանքի կոչել գրանդիոզ նախագծեր։ Այս կերպ Դուք Ձեզ կապահովեք պատկառելի եկամտով։ Կարևորը՝ չշեղվել ուղուց և բաց չթողնել տեսադաշտից դրված նպատակը, որին հասնելու համար Դուք շատ ժամանակ ու ջանք եք ծախսել։ Ձկների բնավորությունը կօգնի գլուխ հանել այս ամենից։
Հնարավոր է որոշակի կողմնակի ուշադրություն Ձեր անձի նկատմամբ։ Ձեր որոշակի մեկուսացումը հօգուտ Ձեզ կծառայի ու թույլ կտա կենտրոնանալ պետքական պահի վրա, ինչպես նաև խուսափել անցանկալի ու վտանգավոր կապերից։ Առանձնանալով՝ Դուք երազում եք, որ 2016-ն ի կատար կածի Ձեր ցանկությունները։ Մի խոսքով, Դուք Ձեզ զգալու եք, ինչպես ձուկը ջրում, և սա Ձեր տարին է, այնպես որ՝ լողացեք հոսանքին համընթաց։

 

 

Դեսից-դենից

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին