Wnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր տարի ամփոփելիս հիշում ենք տարվա ամենագեղեցիկ ու անմոռանալի պահերը։ Երեւանն այս տարի լի էր գեղեցիկ մշակութային միջոցառումներով ու համերգներով։
Մայրաքաղաք ժամանեցին ու համերգով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղեր։ Ամփոփելով տարին՝ Wnews.am-ը ներկայացրել է տարվա ամենացնցող մենահամերգները.
Ապրիլին Հայաստան այցելեց System Of A Down խումբն ու Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում: Հազարավոր մարդիկ ուժգին անձրեւի տակ վայելում էին աշխարհահռչակ խմբի համերգը։
Շատերի հիշողության մեջ կմնա Կարապի լճում կեսգիշերին տեղի ունեցած աշխարհահռչակ ռեփեր Քանիե Վեսթի անսպասելի մենահամերգը։Ամենատպավորիչը Ուեսթի անսպասելի ցատկն էր՝ Կարապի լիճ:
Հոկտեմբերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մենահամերգը, որը եւս շատ տպավորիչ էր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում