Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցներից մեկում «միապետ» անվանելու համար։
Euromedia24-ը գրում է, որ այս մասին կայքին հայտնել է նրա պաշտպան Հովհաննես Ղարքաքեշիշյանը՝ նշելով, որ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին՝ իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ։
Ղարաքեշիշյանը նշել է, որ դեռ չի ծանոթացել մեղադրանքի մանրամասներին և պարզ չէ, թե հարցազրույցի որ հատվածում են իրավապահները տեսել իշխանության զավթման կոչ։
Նրա խոսքով՝ սա խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսով պարզ է դառնում, որ քաղաքական արտահայտությունները սկսել են դառնալ դատապարտելի։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21–ին 2 ամսով կալանքի որոշում կայացրեց դատարանը, Գյումրու քաղաքապետի հետ դատարան ուղարկված բոլոր աշխատակիցների եւ նրա աջակիցների, վերջինիս ձերբակալության դեմ Գյումրու հրապարակում ընդվզումների մասնակցած թվով 15 քաղաքացի կալանավորվեցին։
Դիտեք նաև՝


