▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամսական երեխա է մահացել

Հունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոց են տեղափոխել տղա երեխայի մարմին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխայի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզից, ծնողների կողմից։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մարզի բնակիչ, 2 ամսական Ն. Ս-ն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին