Մարտին Արշակյանի մոտ ախտորոշել են աջ ազդոսկրի սարկոմա յուինգա: 2015 թվականի օգոստոսից բուժվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այսօր արդեն ստացել է վեցերորդ քիմիաթերապիան և բժիշկները լիահույս են, որ հիվանդությունը կարող է նահանջել:
Վեցերորդ քիմիաթերապիայից հետո Մարտինը պետք է վիրահատվի: Այժմ նա լուրջ ընտրության առջև է կանգնած. կամ պետք է բժիշկն ամպուտացիա կատարի և Մարտինը կկորցնի ոտքը, կամ էլ մենք բոլորս կարող ենք օգնել և Մարտինին իմպլատանցիա կկատարեն և նա կկարողանա պահպանել ոտքը:
Իմպլանտը պետք է պատվիրել Ֆրանսիայից, սակայն վիրահատությունը կկատարվի Հայաստանում: Մարտինին անհրաժեշտ է 18.000 եվրո:
18-ամյա երիտասարդի համար, ում ողջ կյանքը դեռ առջևում է, և ով բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ունի, սա անչափ կարևոր է և մենք լիահույս ենք, որ կկարողանանք օգնել երիտասարդին ոտքի կանգնել:
Մարտինը Գյումրիից է, նոր է ավարտել դպրոցը և նպատակն է բուժումից հետո սովորել և ձեռք բերել իրավաբանի մասնագիտություն:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել Մարտինին, կարող են գումարը փոխանցել Bridge of Health հիմնադրամի հաշվեհամարին` նշելով «Օգնություն Մարտին Արշակյանին»:
Մեր հաշվեհամարներն են`
INECOBANK CJSC
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
AMD 2050622047431001
RUB 2050622047431041
USD 2050622047431020
EURO 2050622047431040
Arca ստացող Անահիտ Բարսեղյան 4578 9100 0000 0061
Մարտինի հեռախոսահամարն է 041515215
18-ամյա Մարտինը վիրահատության կարիք ունի. անհրաժեշտ է ֆինանսական օգնություն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Բլոգ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին