▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ, լճափին երեխա է կորել ու, հնարավոր է, ջրահեղձ է եղել։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ջրային պարեկներն ու քաղաքացիները լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, ում շտապօգնության բժիշկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին