▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

150 խաղ «ներաձուրիի» կազմում. Ինտերը Մխիթարյանին նվիրված հրապարակում է կատարել

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ 

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն միլանյան գրանդի կազմում անցկացրել է 150-րդ հանդիպումը։

Լուսանկարին կից գրված է. «150 խաղ «ներաձուրիի» կազմում»։

Նշենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսը։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին