▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 օրում՝ 2 անհաջող վիրահատություն «Արթմեդ»-ում ․ մեկը՝ մահվան ելքով, մյուսը՝ երիկամների ծանր վնասմամբ

Վերջին 15 օրվա ընթացքում «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում գրանցվել են երկու աղմկահարույց և անհաջող վիրահատություններ, որոնց հետևանքները ծանր են եղել՝ մեկ դեպքում՝ մահվան ելքով, մյուսում՝ երիկամների լուրջ վնասմամբ։

Օրագիրն է գրում ու մանրամասնում․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աղջիկը, ով դիմել է քթի պլաստիկ վիրահատության, գտնվել է մենստրուացիոն (դաշտան) շրջանում, սակայն վիրահատությունն իրականացվել է։ Մասնավորվապես՝ վիրահատող բժիշկը՝ Արամ Ավետիսյանը, հիվանդին տվել է մենստրուացիոն ցիկլը դադարեցնող դեղեր, ինչի հետևանքով աղջկա երիկամների վնասվել է, և այժմ նա գտնվում է Միքայելյանի հիվանդանոցում և ստանում է դիալիզ։

Երկրորդ դեպքը վերաբերում է ենթաստամոքսային գեղձի վիրահատությանը, որը, մեր աղբյուրի պնդմամբ՝ ավարտվել է հիվանդի մահվամբ։ Վիրահատությունն իրականացրել է բժիշկ Արթուր Սահակյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ մահից հետո հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա և ծեծի ենթարկել նրան։

Նշենք, որ երկու դեպքերում էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բժշկական կենտրոնի ներկայացուցիչները փորձում են գումարով հարցը «լուծել»՝ փոխհատուցելով վնասը և խուսափելով իրավական հետևանքներից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին