▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 ամիս ԻՊ-ի գերության մեջ գտնված լրագրողը պատմել է` ինչպես կարելի է պայքարել ահաբեկիչների դեմ

Ֆրանսիացի լրագրող Նիկոլյա Էնենը, ով 10 ամիս գերի է պահվել ԻՊ-ի զինյալների մոտ, դեմ է հանդես եկել Սիրիայում ավիահարվածներ իրականացնելունգիրքը:Լրագրողը դրանք անվանել է  «ծուղակ» բրիտանացիների և միջազգային կոալիցիայի այլ անդամների համար: Նիկոլյա Էնենը գերության մեջ է գտնվել ամերիկացի լրագրող Ջեյմ Ֆոուլի հետ միասին, ում ավելի ուշ գլխատել էին: Իր փորձառության մասին ֆրանսիացին հրատարակել է «Ջիհադի ակադեմիան» Այս մասին հայտնում է The Independent-ը:

Արդեն ազատության մեջ գտնվող լրագրողը պատմել է այն մասին, թե ինճպես կարելի է պայքարել  «Իսլամական պետության» դեմ: Ըստ լրագրողի՝ ոչ մի թռիչքային գոտի չպետք է լինի ընդդիմության կողմից վերահսկվող  տարածքներում:

«Այս պատերազմում կհաղթի ոչ թե ամենանոր զենքերն ու տեխնիկան կիրառողը, այլ նա, ով իր կողմը կգրավի մարդկանց: Կոալիցիայի հարվածները չեն վնասում զինյալներին, այլ մարդկանց նետում են ԻՊ-ի ձեռքը: Այն ինչ պետք է արվի, տեղացիներին պաշտպանելն ու վստահեցնելը, որ քաղաքական լուծումը հնարավոր է: Այդ դեպքում ԻՊ-ն կփլուզվի», - ասել է լրագրողը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին