▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին․․․Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշեց Հայաստանն ու Ադրբեջանը.
«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա այն փոքր պատերազմն էր, որը մենք կանգնեցրինք։ Ահա նրանք։ Նայեք նրանց։ Նրանք նստած են այստեղ։ Երբ ես հանդիպեցի նրանց, դա տեղի ունեցավ Օվալաձև սենյակում։ Նրանք պատերազմում էին, կարծեմ, մոտ 31 տարի կամ նման մի բան։ Մեկը նստած էր Օվալաձև սենյակի մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում։ Իսկ հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա՝ ընկերներ են և լավ են միմյանց հետ, ճիշտ չէ՞։ Նայե‘ք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ։ Դա անհավատալի է։ Իրապես անհավատալի»։
Շնորհակալություն պարոն Դոնալդ Թրամփին, որ նաև կույրերի և խուլերի համար է բացահայտում այն, որ Նիկոլն ու Ալիևը գործում են միասին, միասնական տանդեմով...որպես ընկերներ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին