▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հեքիաթ է համարում այն հայտարարությունները, թե հնարավոր էր ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել կողք կողքի

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեքիաթ է համարում  այն հայտարարությունները, թե հնարավոր էր ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել կողք կողքի։ Այդ մասին նա ասաց այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ։   

Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել…Բա ինչո՞ւ այդ մասին չէին ասում մինչև 2018 կամ 2020 թվականները։ Ղարաբաղցիների աչքի առաջ էր երկու մեծ հանգամանք` Նախիջևանի հայաթափումը և բուն ԼՂ–ում տեղի ունեցող իրադարձությունները։ Երբ հռչակվեց ԼՂ ինքնավար մարզ, բնակչության հարաբերակցությունը 5/95 էր` ի օգուտ հայերի։ 1980–ականների կեսերին այդ հարաբերակցությունը դարձել էր 25/75։  

***

«Ինչպես հանձնվեց Շուշին․ այնտեղ անհամեմատ ավելի շատ զոհեր ենք տվել, քան գրավելու ժամանակ»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում այս մասին նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եվ զոհեր տվել ենք հիմնականում այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն ադեն Շուշիի մի մասը վերահսկում էին։

Եթե հիշում եք՝ նոյեմբերի 7-ին դատարկ խոսացողներից մեկը ասաց, որ մարտեր են գնում Շուշիի համար, բայց այդ մարտերը գնում էին Շուշին ետ գրավելու համար, որովհետև Շուշին հանձնվել էր ամսի 5-ին»,- նշեց Սարգսյանը։

***

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ նշեց, որ պատերազմի հիմնական պատճառները 3-ն էին։

«Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Բացի այդ, բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին և այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն էր, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։ 

Երրորդ պատճառն այն էր, որ ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։

***

Հայաստանը պետք է կիրառեր ամենահզոր և հեռահար համակարգերը 2020-ին Ադրբեջանի հարձակման առաջին իսկ րոպեներից, հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ։

Դա կարող էր բերել նույնիսկ էդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը։

***

«ՀՀ կառավարիչներին 2019-ին նոր առաջարկ-փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր: Մենք ասում էինք, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին՝ չկա: Արտգործնախարարը գնում էր հանդիպումների, մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա՛ այդպիսի փաստաթուղթ»,- «Իմնեմնիմի» փոդքաստ-ի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած փաստաթղթին:

Շարունակելով խոսքը՝ երրորդ նախագահը հայտնել է. «Ես Արցախի Հանրապետության ղեկավարությանն ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ, գնացե՛ք այդ կառավարիչի (Նիկոլ Փաշինյանի) մոտ, թող ցույց տա: Իրենք զարմացան, որ կարող է փաստաթուղթ լինել, բայց իրենք տեղյակ չլինեն: Այդպես ընթացավ, մինչև ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը ես տեսել եմ 8-9 ամիս առաջ:

Ես կարծում էի, որ տվել են փաստաթուղթ, որը ընդունելի չէ մեզ համար, բայց պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետև այնտեղ կային 3 սկզբունքները...

Եթե ճիշտ բանակցվեր, այդ փաստաթղթին կգումարվեր ևս 2 փաստաթուղթ: Թե ինչու ինքը (Նիկոլ Փաշինյանը) իրեն գժի տեղ դրեց, կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը: Իսկ առանջ փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել: Ինքը իրեն դրել էր «ոչմիթիզականի» տեղ, իսկ ոչմիթիզականությունը կործանարար է»։

Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարները այլ ելք չունեին՝ կամ պետք է փախչեին, գային Հայաստան` դրանով իսկ վարկաբեկելով իրենց, կամ գնալ ինքնազոհողության։ Այդ մասին ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ։   

Կար տարբերակ, որ նրանց էլ օդային ճանապարհով նրանց էլ էվակուացնեին, ինչպես դա արեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին և մի քանի հոգու։ Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ` ոչ առանց Հայաստանի միջամտության, քանի որ ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու, օրինակ, ադրբեջանցիները պիտի գործող ՊԲ հրամանատրին թույլատրեին սահմանն անցնել ու հասնել Հայաստան, իսկ  պաշտպանության նախարարին, որն արդեն երկու տարի է` թողել էր պաշտոնը, գերեվարեին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին