▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվելի է նման փոքր վթարի բուռն հրապարակումը, հատկապես, որ տեղի է ունեցել 3 շաբաթ առաջ. Սուրեն Շահվերդյան

Հուլիսի 2-ին ռեժիսոր, «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանը Երևանում ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: Այս լուրը համացանցում հայտնվել է վթարից 21 օր անց, որի առիթով ռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում ու հրապարակել է վթարված մեքենայի լուսանկարը.

Life.panorama.am-ը գրում է, որ կապ է հաստատել Սուրեն Շահվերդյանի հետ՝ պարզելու վթարի մանրամասներն ու հեգնական գրառման վերաբերյալ իր մեկնաբանությունը.

«Մի փոքր զզվելի է նման փոքր վթարի բուռն հրապարակումը, հատկապես, որ վթարը տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ, անգամ օրը չեմ հիշում: Իրականում այսպես է եղել ՝ Վազ 2107-ը խափանվել էր և առաջ գնալով կանգնել, որին հարվածել էր Opel մակնիշի մեքենան, իսկ ես, երբ լուսաֆորը կարմրից կանաչ գույն փոխեց,  առաջ գնալով շատ թեթև հարվածեցի դիմացս արդեն վթարված Opel-ին, որից ոչ մի լուրջ վթար չեղավ: Անգամ ավտոմեքենայի համարը նկարել, հրապարակել եմ, որպեսզի ցույց տամ, թե իմ հարվածից ինչքան վնաս է կրել մեքենաս: Այսինքն՝ լուրջ բան չէր եղել, բայց քանի որ ըստ օրենքի հետնամասից հարվածողն է մեղավոր, այս պարագայում ես մեղավոր դուրս եկա և այդ ամենը դարձավ լուրջ պատմություն, ինչն իսկապես հարկավոր չէր: Կարծում եմ, Հայաստանում այնքան լուրջ թեմաներ և պատմություններ կան, որոնց մասին կարելի է գրել և աղմկել, ուղղակի ծիծաղելի է, որ լուրջ թեմա չկա, բայց այդպիսի լուրեր են տալիս հատկապես, երբ այդ լուրը 3 շաբաթվա վաղեմություն ունի»,- նշեց ռեժիսորն ու հավելեց.

«Ցավալի է, որ մեր պետության մեջ այդպիսի լուրերը կարող են թոփ լուրեր դառնալ և այս չափ քննարկման արժանանալ, ուղղակի երևի սա մեր ազգային հատկանիշն է՝ ուռճացրած քննարկել ամեն բան: Այսպիսի նյութը քննարկել այսքան չէր կարելի, մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, որոնց մասին պետք է անընդհատ աղմկել. երևի այսպիսի լուրերով փորձում են մարդկանց անընդհատ շեղել: Եվս մեկ անգամ եմ կրկնում՝ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, ընդամենը մեքենաները մեղմ համբուրվել են»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее