▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորամասից վառելիք են հափշտակել. 6 անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ հրամանատարին

Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը բացահայտվել է. մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ զորամասի հրամանատարին:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016թ. մայիս- օգոստոսին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, որոնց թվում՝ զորամասի հրամանատարին, պահեստապետին, անհատ ձեռներեցին եւ այլոց։

Մասնավորապես՝ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով,

զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով,

անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին եւ իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее