▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորամասի փոխգնդապետը դիզվառելիք է յուրացրել նաև ապրիլյան պատերազմի օրերին

ՀՀ ՊՆ N զորամասից 1 մլն 259 հազար ՀՀ  դրամի դիզվառելիք հափշտակելու գործով մեղադրական եզրակացություն է կայացվել :

Պարզվում է, որ N զորամասի հրամանատար Մխիթար Ալեքսանյանը 2016թ-ի ապրիլից մինչեւ օգոստոս նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար դրամի 3 հազար 8 հարյուր 40 լիտր դիզելային վառելիք: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն՝ զորամասի հրամանատարը Աշոտ Յայլոյանի հետ մի քանի անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված մեքենայի ավտոցիստեռնը: Մխիթար Ալեքսանյանին այդ հարցում օգնել են նաեւ Ռուդիկ Կարապետյանն ու Լեռնիկ Վարդանյանը:

Արդեն հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրիում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ արդեն կազմակերպվել է հափշտակված վառելիքի վաճառքը:

Աշոտ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով նյութական միջոցների ընդունման և հանձնման համար, պարբերաբար Մ.Ալեքսանյանի հետ վատնել են իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի(յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասի հատկանիշներով: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее