Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատմամշակութային արգելոց-թանգարանների ՊՈԱԿ փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանն ասել է, որ «Զորաց քարեր» հնավայրի ուսումնասիրությունների ժամանակ որևէ գտածո չի հայտնաբերվել, ինչի արդյունքում կարելի է մտածել, որ ժամանակին այնտեղ աստղադիտարան է եղել:
Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրել է նաև օգոստոսին վերսկսված պեղումների արդյունքները՝ նշելով, որ Դամբարանախցի 2,5 մետր տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ժամանակաշրջաններում այստեղ կատարվել են բազմաշերտ թաղումներ.
«Դամբարանը պատկանել է բարձրաստիճան մարդկանց: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դամբարանում թաղված են բարձրաստիճան մարդիկ: Նյութերը թույլ են տալիս ասել, որ չորս ժամանակաշրջաններում են եղել թաղումները: Ամենավաղ գտածոները մ.թ. ա 18-րդ, այնուհետեւ , 13-14-րդ դարերից են: Հայտնաբերվել է նաեւ 5-4-րդ դարերի եւ առաջին դարի խեցեղեն»,- մանրամասնել է Աշոտ Փիլիպոսյանը՝ ավելացնելով, որ դամբարանում հայտնաբերվել են նաև ողջակիզված կենդանիների ոսկորներ, ինչպես նաև մարդկային կմախքներ, որոնք դեռ ուսումնասիրության կարիք ունեն:


Լուսանկարները՝ Փոտոլուր-ի


