Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 38-ամյա Գեղամ Մանուկյանը: Համացանցում, սակայն, սխալմամբ տարածվել էին մեկ այլ Գեղամ Մանուկյանի լուսանկարներ, որոնք ներկայացվել էին իբրև զոհված փոխգնդապետի լուսանկարներ:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Գեղամ Մանուկյանը նշեց, որ նկարների շփոթմունքն իրեն գլխացավանքի մեջ է գցել` ստիպելով իր հարազատներին մտածել, որ մահացածն ինքն է եղել, ավելին` իր մայրը հուզական վիճակի պատճառով հայտնվել է հիվանդանոցում:


