▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհի և վիրավորի մասին լուր հայտնելը շատ պատասխանատու աշխատանք է

Իմ կարծիքով զոհի կամ վիրավորի մասին լուր հայտնելը շատ պատասխանատու աշխատանք է ու դա պետք է արվի ամեն բան հաշվի առնելով: Զոհվածի կամ վիրավորի հարազատը չպետք է կայքից կամ ինչ-որ մեկի, իշխանության դեմ գրված, ստատուսից իմանա իր հարազատի մասին այդ լուրը:

Նախ հարազատներին պետք է նախապատրաստել այդ ամենին, փորձել մի կերպ մեղմել իրավիճակը, ճիշտ է դա անհնարին է, բայց դե նախապատրաստել պետք է:

Զոհի և վիրավորի մասին լուր հայտնելը ռազմական գործողության մի մասն է կազմում: Այդ տեղեկության հիման վրա թշնամին իմանում է սեփական զորքի կատարած գործողության արդյունքը, այդ լուրը կարող է և օգուտ տալ և ահավոր վնաս հասցնել խրամատում կանգնած զինվորին:

Առավոտյան լուրերը կարդալուց, զոհված զինվորներից մեկի մայրը վատացել և տեղափոխվել է հիվանդանոց: Մայրը դեռ տեղյակ չի եղել ովքեր են զոհերը, փորձել է ճշտել ու անհանգստությունից վատացել է: Հիմա հաշվեք, թե քանի ընտանիքի զավակ կա, որ ծառայում է հենց Տավուշում. քանի ընտանիքի մայր է կարդացել առավոտյան լրահոսը:

Փառք հայ զինվորին:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее