Մայիսի 20-ին 7-րդ անգամ տեղի կունենա Տոլմայի համահայկական փառատոնը, որն այս անգամ կանցկացվի Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում՝ ՀՀ Մշակույթի նախարարության առաջարկով: Հիշեցնենք, որ մինչ այս անցկացվում էր Սարդարապատ հուշահամալիրի տարածքում և Մուսալեռում:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ նաև բանակն է մասնակցելու: Զինվորները տաղավար են պատվիրել, ներկայացնելու են իրենց պատրաստած տոլման: Սրանից լավ տո՞ն: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ՝ ներկայացվելու է 25 տաղավար: Լինելու են ՀՀ գրեթե բոլոր մարզերից:
«Այս տարի բացի հանրությանը ծանոթ դեմքերից ժյուրիի կազմում կլինի Ռուսաստանի հայտնի խոհարարներից մեկը՝ իր նախաձեռնությամբ: Ցավոք, մեր ֆինանսական ռեսուրսը չի ներում, որպեսզի ներգրավենք օտարերկրացի այլ անձանց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեդրակ Մամուլյանը:
Նկատենք, որ «տոլմա»-ն առաջացել է «տոլի» բառից, որը նշանակում է խաղողի վազ:
Անի Կարապետյան


