▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորականի մոր երախտիքի խոսքը բժշկին

Ներկայացնում ենք  մանկավարժ Շուշանիկ Առաքելյանի երախտիքի խոսքը Զինվորական գլխավոր հոսպիտալի բժիշկներին: 

 

«Ես զինվորականի մայր եմ,

Մուրացանի ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքում ենթարկվել եմ ծանր վիրահատության:

Ցանկանում եմ շնորհակալական խոսք ասել բաժանմունքի ողջ անձնակազմին,բաժանմունքի պետին՝Սեվակ Շահբազյանին,իսկ վիրահատող բժիշկ Գևորգ Ասիլբեկյանին,որի շնորհիվ փրկվել եմ ծանր հիվանդությունից,ցանկանում եմ ասել.

-Շնորհակալություն,բժիշկ:

Դուք ձեր մեծ վարպետությամբ փրկեցիք ինձ:

Ձեր շնորհիվ ես առողջացել եմ:

Ամբողջ կյանքում ինձ կուղեկցեն Ձեր լուսավոր ժպիտն ու մարդկային անշահախնդիր վերաբերմունքը:

Շնորհակալ եմ,մեծ ՄԱՐԴ:

Շուշանիկ Առաքելյան,մանկավարժ»

 

Լուսանկարում՝ բժիշկ Գևորգ Ասիլբեկյանն է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее