▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված միջադեպ՝ Սլավոնական համալսարանի մոտ. երիտասարդը դանակով սպառնացել է աղջկան

Aysor.am-ը գրում է.

Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դիմաց այսօր դանակով զինված քաղաքացի սպառնացել է մի աղջկա:


ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից կայքի թղթակցին հայտնեցին, որ քաղաքացին «դանակը դրել է մի աղջկա պարանոցին և պահանջել է, որպեսզի ոչ ոք չմոտենա»:

Ոստիկանությունն ահազանգը ստացել է 13:40-ին:

Ահազանգի հիման վրա բերման է ենթարկվել մեկ անձ: Այս պահին հանգամանքները պարզվում են: Միջադեպի մասին կայքի թղթակցին որոշ մանրամասներ են պատմել ականատեսները:

Ըստ նրանց, միջադեպը գրանցվել է ոմն քաղաքացու և համալսարանի ուսանողների միջև: Նրանք պաշտպանել են ուսանողուհիներից մեկին, ում դանակով զինված քաղաքացին փորձում էր առևանգել համալսարանի տարածքից:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее